Ի՞նչ է գույքի ապահովագրությունը
 
Գույքային ապահովագրությունն իրենից ներկայացնում է ապահովագրողների և ապահովադիրների միջև ապահովագրական ծառայությունների մատուցման հարաբերությունների մի համակարգ, երբ ապահովադիրների գույքային շահերի պաշտպանությունը կապված է գույքին տիրապետման, օգտագործման կամ տնօրինման հետ: Գույքային ապահովագրության գծով ապահովադիրներ կարող են լինել իրավաբանական և ֆիզիկական անձինք:
 
Դուք ինքնուրույն եք որոշում, թե ինչն եք ուզում ապահովագրել` բնակարանի ներքին հարդարանքը, դեկորատիվ իրերը, տեխնիկան, կահույքը, թե բնակարանն ամբողջությամբ: Բացի այդ, բնակարանի ապահովագրությունը թույլ է տալիս ձևակերպել պայմանագիր առանց բարդ հաշվարկների, ավելորդ թղթային քաշքշուկների և հոգնեցուցիչ գույքի զննումների: Իսկ էքսկլյուզիվ դիզայնով թանկարժեք բնակարանների զննումը մենք անցկացնում ենք առավելագույնս արագ: Մենք առաջարկում ենք ապահովագրության վկայագրի կնքում, որը պահանջում է քիչ ժամանակ: Մենք ձեռք ենք բերել մեծ փորձ ապահովագրության ոլորտում և կարող ենք արագ ու ճիշտ որոշել ցանկացած օբյեկտի արժեքը: Մենք ուրախ կլինենք ներկայացնել Ձեզ գույքի ապահովագրության մասին և կօգնենք արագ ձևակերպել վկայագիրը:
 
Գույքի հուսալի ապահովագրություն մի քանի րոպեում 
 
Ձեր գույքի ապահովագրությունն արվում է հարևաններին ջրելու, գողերի ներխուժելու, հրդեհի և այլ տհաճ դեպքերի համար: Ընտրելով հենց այս պրոդուկտը` Դուք զգալիորեն խնայում եք Ձեր ժամանակը, քանի որ վկայագրի ձևակերպումը զբաղեցնում է ոչ ավելի քան 5-10 րոպե:  

Բացի այդ, Դուք ստիպված չեք լինի լրացնել երկար դիմում, գույքը զննելու համար հրավիրել մասնագետների կամ կատարել ապահովագրական արժեքի որոշման բարդ հաշվարկներ. ամեն ինչ ավելի պարզ է:

Անհրաժեշտության դեպքում մենք Ձեզ կաջակցենք Ձեր բնակարանի գնի որոշման խնդրում: Ձեր բնակարանի և գույքի հուսալի պաշտպանություն ստանալու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ անգամ հանդիպել մեր գործակալի հետ կամ այցելել մեր գրասենյակներից որևէ մեկը:

Ձևակերպելով վկայագիր Դուք ստանում եք.

·           գույքի ապահովագրական արժեքի արագ և ճշգրիտ որոշում,

·           ապահովագրավճարի արագ և ճշգրիտ հաշվարկ,

·            ապահովագրավճարը 2 մասով վճարելու հնարավորություն,

·  բնակարանների, սենյակների, բնակարանին վերաբերող օժանդակ շինությունների պաշտպանվածություն,

·           բնակարանի ներքին հարդարանքը, կահույքը, տեխնիկան, ինժեներական սարքավորումները, այլ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս պատճառելու դեպքում քաղաքացիական պատասխանատվությունն ապահովագրելու հնարավորություն:

 

Մենք ձգտում ենք մեր ապահովագրական պրոդուկտները դարձնել ամենահուսալին, այդ իսկ պատճառով մեր պայմանագրերը ներառում են առավելագույն քանակությամբ հնարավոր ռիսկեր, որոնցից էլ մենք Ձեզ պաշտպանում ենք
 
Գույքի ապահովագրական ծրագիրն ընտրելու դեպքում հատուցվում են հետևյալ ռիսկերի ի հայտ գալու հետևանքով առաջացած վնասները.

1.       Հրդեհ ներառյալ այրման նյութերի, ինչպես նաև ջրի (փրփուրի) և հրդեհի մարման ընթացքում կիրառված այլ միջոցների ազդեցությունը
2.       Պայթյուն

3.       Ջրամատակարարման, ջեռուցման, կոյուղու և հրդեհահարման համակարգերի վթար, ինչպես նաև ցածր ջերմաստիճանների ազդեցության արդյունքում նշված համակարգերի վնասման պատճառով ջրից վնասում
4.       Ձեզ չպատկանող հարևան տարածքներից ջրի և այլ հեղուկների ներթափանցում
5.       Տրանսպորտային միջոցների վրաերթ և/կամ կենդանու հետ բախում
6.       Ապահովագրության օբյեկտի վրա ծառերի վայր ընկնելը
7.       Ապահովագրության օբյեկտի վրա թռչող սարքերի, դրանց մասերի կամ բեռի վայր ընկնելը
8.       Ապահովագրության օբյեկտի վրա թռչող սարքերի, դրանց մասերի կամ բեռի վայր ընկնելը
9.       Տարերային աղետներ (ուժգին քամի, թայֆուն,փոթորիկ, մրրկասյուն, երկրաշարժ, ջրհեղեղ, հեղեղում, կարկուտ, տվյալ տեղանքին ոչհատուկ տեղումներ, ապահովագրական օբյեկտի կայծակնահարում, որը չի հանգեցրել հրդեհիառաջացմանը, սողանք (եթե պայմանագրում առկա է հատուկ նշում), փլվածք, ձյան հալոցք )
10.   Սեփականության նկատմամբ հանցագործություններ:
 

 Մենք ձգտում ենք դարձնել մեր կողմից առաջարկվող ապահովագրական ծառայություններն առավելագույնս պարզ և թափանցիկ, այդ իսկ պատճառով ներկայացնում ենք գույքի ապահովագրության գծով բոլոր այն իրադարձությունները, որոնք հանդիսանում են բացառություն
 
Ապահովագրական ծածկույթի բացառությունները գրեթե բոլոր գույքի ապահովագրության պայմանագրերի համար ստանդարտ են և ներառում են հետևյալը.

1.       Միջուկային պայթյունի, ճառագայթման կամ ռադիոակտիվ վարակման ուղղակի կամ անուղղակի ազդեցություն
2.       Ռազմական գործողություններ, զորաշարժեր, կամ այլ ռազմական միջոցառումներ
3.       Քաղաքացիական պատերազմ, ցանկացած տիպի ժողովրդական հուզումներ, գործադուլներ
4.       Պետական մարմինների կարգադրությամբ իրականացված ապահովագրության օբյեկտի առգրավում, բռնագրավում, ռեկվիզիցիա, դրա վրա արգելանք դնելը, ոչնչացում և կամ վնասում
5.       Քայքայում, կոռոզիա կամ այլ բնական երևույթների հետևանքով ապահովագրության օբյեկտի հատկությունների փոփոխությունների պրոցեսներ
6.       Ապահովագրության օբյեկտի կրակով մշակում կամ այլ ջերմային եղանակով դրա վրա ազդեցություն (օրինակ չորացում, եփում, արդուկում, ապխտում, տապակում, տաք մշակում, ոչ հրդեհի հետևանքով առաջացած այրում (օրինակ կրակի պահպանման աղբյուրներին շատ մոտ տարածության գույքի տեղադրման դեպքում և այլն)
7.       Ապահովագրական ռիսկի ազդեցության հետևանք չհանդիսացող փլվածք (փլուզում)
8.       Ապահովադրին պատկանող ապահովագրված օբյեկտում պայթուցիկ նյութերի և պայթունավտանգ սարքավորումների պահպանում և օգտագործում, ինչպես նաև քիմիական և ֆիզիկական փորձերի անցկացում
                                 

 

Անհրաժեշտ փաստաթղթերը

Գույքի ապահովագրության  համար դիմող ցանկացած ֆիզիկական անձպայմանագիր կնքելու ժամանակ պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը ևտեղեկությունները.

·   Հաճախորդի (ապահովադրի, գույքիսեփականատիրոջ) անձնագիր,   
·  Ապահովադրի հեռախոսի համար,
·  Անշարժ գույքի դեպքում` սեփականությանվկայական,
·  Անշարժ գույքի գնահատման հաշվետվություն
·  Եթե Ապահովադրի անունից հանդես է գալիսլիազորված անձը` համապատասխան լիազորագիր և լիազորված անձի անձնագիրը:
 
Գույքի ապահովագրության  համար դիմող ցանկացած իրավաբանական անձպայմանագիր կնքելու ժամանակ  պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը ևտեղեկությունները.
 
·  Պետ. ռեգիստրում գրանցման վկայական,
·  Գործունեության հասցե,
·  ՀՎՀՀ, բանկային հաշվեհամարի տվյալներ,
·  Հեռախոսի համար,
·  Իրավաբանական անձի կնիք,
·  Անշարժ գույքի դեպքում` սեփականությանվկայական,
·  Անշարժ գույքի գնահատման հաշվետվություն
·  Եթե Ապահովադրի անունից հանդես է գալիսլիազորված անձը` համապատասխան լիազորագիր և լիազորված անձի անձնագիր: