+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944

Նորություններ


04.07.2020 Մալիբուում հեքիաթային առանձնատուն են կառուցել՝ սերիալի մոտիվներով Կալիֆորնիայի Մալիբու լողափում իրական չափերի առանձնատուն են կառուցել՝ ամերիկյան The Flintstones սիտկոմի (situation comedy) մոտիվներով՝ վերարտադրելով այն տան տեսքը, որտեղ բնակվում են հերոսները: Ինչպես գրում է Viralnova-ն՝ այս տանը ապրելու մասին կարող է երազել ցանկացած երեխա: Առանձնատունը, որը պատրաստվել է պատվերով և որի պատուհանից տեսարան է բացվում դեպի լողափը, արժե 3.25 մլն դոլար: Տան ժայռանման կահույքը ևս պատվերով է պատրաստվել: Աղբյուրը` tert.am:
04.07.2020 Ջոնի Դեփը կալվածք կգնի Անգլիայում Հանրահայտ դերասան Ջոնի Դեփը մտադիր է 340 հեկտար հողատարածքով կալվածք գնել Անգլիայում: Ինչպես գրում է Euromag-ը՝ ամերիկացի դերասանն իր համար կալվածք է ընտրել Անգլիայի հարավարևմուտքում գտնվող Սոմերսեթ կոմսության տարածքում, որի արժեքը կկազմի 19-21 մլն դոլար: Հադսփեն ագարակը կառուցվել է XVIII դարում շաքարի, ծխախոտի առևտրից և ստրկավաճառությունից ստացված միջոցներով: Downton Abbey ոճով կառուցված առանձնատունը ներառում է 12 ննջասենյակներ և 8 լոգարաններ: Շաբաթներ առաջ հայտնի էր դարձել, որ 50-ամյա դերասանը նշանադրվել է դերասանուհի Ամբեր Հարդի հետ, ում հետ միասին բնակվում է 2012-ից՝ Վանեսա Պարադիի հետ բաժանումից հետո: Աղբյուրը` tert.am:
04.07.2020 Մանկական խաղահրապարակներ մեգապրոֆեսորների կողմից Monstrum կոչվող դանիական դիզայներների խումբը ստեղծում է հրաշալի մանկական խաղահրապարակներ: Նրանք գտնում են, որ խաղահրապարակը պետք է լինի այն աշխարհի արտացոլումը, որը տեսնում են երեխաները: Օժտված հանճարեղ երևակայությամբ՝ նրանք ստեղծում են արվեստի այնպիսի գործեր, որոնք ուրախացնում են հազարավոր երեխաների աշխարհի տարբեր մասերում: Ինչու խաղալ միայն ավազե խաղահրապարակներում, եթե կարելի է խաղալ սուզանավում կամ հսկա սարդի մեջ, կամ էլ արքայադստեր ամրոցում: Աղբյուրը` imbalik.com:
04.07.2020 Երեւանում բնակարանների շուկայական գների տեղաշարժը տարակուսանք է առաջացնում Անցյալ տարի մայրաքաղաքի անշարժ գույքի շուկայում բնակարանների առքուվաճառքի մոտ 8.9 հազար գործարք էր գրանցվել եւ 1400-ից պակաս առանձնատների առքուվաճառքի գործարք: Ընդ որում` բնակարանների գործարքների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 6.9 տոկոսով, առանձնատների դեպքում 4.4 տոկոսով նվազել է: Նշենք, որ պարտադիր չէ, որպեսզի պահանջարկը հանգեցնի գնաճի: Իր դերն է խաղում առաջարկի եւ պահանջարկի միջեւ համահարաբերակցությունը: Գաղտնիք չէ, որ մեր մոտ բնակարանների առաջարկը գերազանցում է պահանջարկին, եւ միջնորդական գրասենյակների կարծիքով, տարբերությունը գնալով աճում է: Անշարժ գույքի պետական կադաստրի տվյալներով՝ մայրաքաղաքում բնակարանների շուկայական գները ավելացել են 5.4 տոկոսով, առանձնատներինը՝ 3.9 տոկոսով: Պաշտոնական տարբերակում բնակարանների գների աճը վաղուց մասնագետների շրջանում տարակուսանք է առաջացնում, ինչպես նաեւ շարքային քաղաքացիների: Անցյալ տարվա դեկտեմբերն այս տեսանկյունից բացառություն էր(տես աղուսյակում): Շատերին վաղուց հետաքրքրում է, թե ինչպես են գներն այդքան բարձրանում այն երկրներում, որտեղ զանգվածային աղքատություն է տիրում: Այս պարադոքսն ունի օբյեկտիվ բացատրություն: Արեւմուտքի զարգացած երկներում պահանջարկը ներկայացնում է միջին դասը: Ուստի անշարժ գույքի գները ձեւավորվում են օպտիմալ "միջին" մակարդակում: Նման երկրներում շատ հարուստներն ու շատ աղքատները բնակչության չնչին հատվածն են կազմում, չեն ազդում գնագոյացման վրա, իսկ բացառությունները նվազագույնին են հասցված: Իսկ այն երկրներում, որտեղ հասարակությունը բեւեռված է աղքատների ու հարուստների, գների մեխանիզմն այլ կերպ է գործում: Մեզ մոտ այդ նրբությունն արտահայտվել է բնակարանների գներով, հատկապես մայրաքաղաքում: Մայրաքաղաքում բնակարանների ու առանձնատների շուկայական արժեքի աճը իր գագաթնակետին հասավ 2008թ.-ին: Հարկ է հավելել, որ բնակարանների գների նման աճն էլ ավելի սահմանափակեց բնակչության ստորին հատվածի կողմից դրանք ձեռք բերելու հնարավորությունը: Նմանատիպ իրավիճակ է տիրում Ռուսաստանի մայրաքաղաք մոսկվայում, որտեղ տեղի վերլուծաբանները զարմանքով արձանագրում են հետաքրքիր փաստեր: Բուլղարիայի կուրորտային քաղաքներից երկու սենյականոց բնակարանը(70 քառակուսի մետր մակերեսով, կահույքով եւ տեխնիկայով)՝ ծովից 50 մետր հեռավորության վրա գտնվող, արժե 3,2 մլն ռուսական ռուբլուն համարժեք դրամ: Այս գումարով Մոսկվայի կենտրոնում հնարավոր է ձեռք բերել 12 քառակուսի մետրից ոչ ավել մակերեսով սենյակ: Երեք տարի առաջ "Կենտրոն" թաղամասում բնակարանի 1 քառ. մետրն արժեր 941 եվրոյին համարժեք դրամ: Օրինակ Գերմանիայում (Ստորին Սաքսոնիա) 45 քառ. մետր մակերեսով բնակարանը՝ կահույքը ներառյալ, հնարավոր է գնել 25000 եվրոյի դիմաց: Մեր դեպքում այդ բնակարանի գինը կկազմեր ավելի քան 42,3 հազար եվրո: Աղբյուրը` news.am:
04.07.2020 Բեյոնսեն և Ջեյ-Զին նոր առանձնատուն են փնտրում Իսթ Հեմփթոնում Ամերիկյան հանրահայտ երգչուհի Բեյոնսեն և ռեփեր Ջեյ-Զին նոր տուն են փնտրում և վերջերս այցելել են Իսթ Հեմփթոն քաղաքի շքեղ առանձնատներից մեկը: Ինչպես հայտնում է Business Insider-ը՝ The New York Post-ին հղումով, շքեղ անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող ընկերության ցանկում գտնվող առանձնատան սեփականատերը ցանկանում է այն վաճառել 25 մլն դոլարով: 603 քառ. մետր մակերես զբաղեցնող առանձնատունն ունի 4 ննջարան և 2 ակր հողատարածք՝ խնձորի այգով, քարե արահետով, ջեռուցվող լողավազանով և թենիսի դաշտով: Աղբյուրը` tert.am:
04.07.2020 Բացօթյա լոգանք կարելի է ընդունել նաև ձմռան սառնամանիքին Dutchtub տաքացվող լոգարանները ստեղծել է հոլանդացի դիզայներ Ֆլորիս Շոոնդերբեքը. լոգարանները 3 տեսակի են՝ 2 անձի համար նախատեսված "ռոմանտիկ" Loveseat, և 2 "ընկերական" տեսակներ՝ Original և Wood, որոնցում կարող է տեղավորվել 4 մարդ։ Լոգարանը տաք ջրով լցնելու անհրաժեշտություն չկա, քանի որ դրան միացվում է փայտով տաքացվող հատուկ վառարան, որն էլ ջուրը տաքացնում է մինչև անհրաժեշտ ջերմաստիճանը։ Աղբյուրը` tert.am
04.07.2020 Տուն ամպերի մեջ՝ ճապոնական ճարտարապետական ստուդիայի կողմից Kidosaki Architects Studio-ի ճարտարապետները ճապոնական Նագանո քաղաքում հետաքրքիր մի տուն են նախագծել։ Այն տեղակայված է լեռան ստորոտին, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում: Առջևի մասում հյուրասենյակն է, որը միացված է ճաշասենյակի և խոհանոցի հետ։ Այստեղից տեսարան է բացվում դեպի տունը շրջապատող բնությունը։ Իսկ մնացած սենյակները նայում են դեպի լեռները, ինչը նույնպես վատ չէ։ Շատ հաճախ պատուհանից նայելով՝ տան բնակիչները տեսնում են միայն ամպեր, և թվում է՝ տունը սավառնում է երկնքում։ Աղբյուրը` tert.am:
04.07.2020 Կանզասի հանրային գրադարանն առանձնանում է թեմատիկ արտաքին տեսքով Կանզասի հանրային գրադարանի շենքի ֆասադը առանձնանում է գեղեցիկ և հետաքրքիր դիզայնով, որը նման է 24 գրքերի համար նախատեսված գրապահարանի: Իսկ թե որ գրքերը պետք է ներկայացվեն այդ 24-ի շարքում, ընտրել են հենց Կանզասի բնակիչները: Ահա և այդ շարքում են հայտնվել Մարկ Տվենի, Բրեդբերիի, Լաո Ցզիի և կանզասցիների կողմից սիրված այլ հանրահայտ գրողների գրքեր, որոնք ամենալավն են արտահայտում իրենց սիրելի գրքերը:
04.07.2020 Բնակարանների բարձր վարձերը հիպոթեքի շուկային երկրորդ շունչ են տալիս Անցած տարվա 10 ամիսների կտրվածքով, ըստ Կադաստրի պետական կոմիտեի, Երևանում իրականացվել է բնակարանների առքուվաճառքի 10 756 գործարք, որն արդեն մոտ 20 տոկոսով ավել է 2012թ-ի 12 ամիսների վիճակագրության համեմատությամբ (8296 գործարք): Երբ 2013թ-ին հունվար-սեպտեմբերին 2012թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից մեկնումների թիվն ավելացել է 10,9 հազարով կամ 11,2 %-ով, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձն էլ մնացել է գրեթե անփոփոխ: Թեև թվերը ցույց են տալիս, որ հիպոթեքային գործարքները զգալիորեն շատացել են, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը կարծում է, որ ոլորտում աշխուժությունը քիչ է և դա պայմանավորված է տոկոսադրույքներով. "Հիպոթեքները չեն գտնվում այն մակարդակի վրա, որ կարողանան էականորեն ազդել շինարարության ոլորտի վրա"-հայտարարեց նա հունվարի 16-ին՝ լրագրողների հետ զրույցում։ Հիփոթեքային շուկայի զարգացումը սկսվել է 2005թ-ից: Առևտրային բանկերի կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալը 2005թ.-ի վերջին կազմել է շուրջ 10.9 մլրդ դրամ: Իսկ ահա 2013 թվականի նոյեմբերի դրությամբ՝ հիփոթեքային վարկերի ծավալը կազմել է շուրջ 141 մլրդ դրամ, ինչը շուրջ 3 անգամ գերազանցում է 2007 թվականի նույն ցուցանիշը՝ 49 մլրդ: Ըստ անշարժ գույքի գործակալ Արտակ Հովակիմյանի` այս պահին բազմաբնակարանների վաճառքը և առքը 80-20 հարաբերության մեջ է, սակայն այս հանգամանքը գների վրա թողնում է աննշան ազդեցություն: Համեմատության համար նշենք, որ նույն բնակարանը 2011թ-ին վաճառվում էր 43 000- 42 000 դոլարով, իսկ հիմա` 40 000 դոլարով: "Ամեն դեպքում գնային տատանումը փոքր է: Հիմնականում վաճառվում են 40-50 հազար դոլարանոց բնարականները, գնորդները նորապսակ զույգերն են, ովքեր որպես կանոն նախընտրում են 1 կամ 2 սենյականոց բնակարանները",-տեղեկացնում է Հովակիմյանը: Գնորդները, ըստ մասնագետի, նախընտրում են 50 հազար դոլարով գնել ոչ թե հին առանձնատուն, այլ բնակարան, որը վերանորգելը ֆինանսապես ավելի ձեռնտու է: "Այսօր բնակարանների շուկայում լճացած վիճակ է, նույն բնակարանը վաճառվում է գրեթե բոլոր գործակալություններում: Վաճառքների զգալի մասը հիպոթեքով են, անցյալ տարվա հունվար-փետրվարի համեմատությամբ այս պահին գործարքները նվազել են",-ընդգծեց Հովակիմյանը: Թեև քաղաքացիների եկամուտները մնում են անփոփոխ, իսկ գնաճը տարեցտարի սեղմում է նրանց "գրպանը" և արտագաղթը շարունակվում, այնուամենայնիվ անշարժ գույքի շուկայում գները "տեղից չեն շարժվում": Ստացվում է, որ անշարժ գույքի շուկան այս պահին չի շարժվում պահանջարկ-առաջարկ տնտեսագիտական տրամաբանությամբ: Մյուս կողմից անցած տարվա հիպոթեքային վարկերի փոքր աճը բացատրվում է բնակարաների վարձակալության գներով. սիրիահայերի ներգաղթը և ոչ միայն պատճառ դարձան, որպեսզի վարձու բնակարանների վարձավճարը ավելանա: Ըստ անշարժ գույքի գործակալ Արսեն Կարապետյանի` 2 սենյականոց բնակարանը Գարեգին Նժդեհ փողոցում 2011թ-ին արժեր 70 000 դրամ, նույն բնակարանը կես տարի առաջ սիրիահայ ընտանիքը վարձակալել է 100 000-ով: Ստացվում է, որ ավելի ձեռնատու է 120 հազար ամսական վճարել հիպոթեք և 15 տարի անց բնակարանի սեփականատեր դառնալ, քան 100 հազար դրամ ամսեկան վճարել և 15 տարի անց մնալ առանց սեփականության: Աղբյուրը emedia.am:
04.07.2020 Աշխարհի ամենաբարձր կառույցը գտնվում է Դուբայում Աշխարհում երևէ կառուցված ամենաբարձր համալիրը համարվում է Դուբայում գտնվող 160 հարկանի Բուրջ-Խալիֆան, որի բարձրությունը կազմում է 828մ: Այն ի սկզբանե նախագծվել է որպես "փոքր քաղաք` քաղաքի մեջ": Բուրջ-Խալիֆան, որն արդեն հանդիսանում է Դուբայի գործարար կենտրոնի առանցքային մասը, արժե գրեթե $ 1,5 մլրդ: Այս համալիրն իր մեջ ներառում է հյուրանոցներ, բնակարաններ, գրասենյակներ և առևտրի կենտրոններ: Նախագծի համաձայն ներքևի 37 հարկերում տեղակայված են հյուրանոցները, 45-108 հարկերում գտնվում են 700 շքեղ բնակարաններ, իսկ համալիրի մեծ մասը կազմում են գրասենյակային տարածքները: Այս երկնաքերի շինարարությունը սկսվել է դեռևս 2004 թվականից և այն կառուցվել է շաբաթական 1-2 հարկ կառուցելու արագությամբ: Տեղացիներն այն անվանում են նաև "հպարտության աշտարակ":
04.07.2020 Մանհեթթենում գտնվող բնակարանն իր մեջ ներառել է անհամատեղելին Նյույորքյան Մանհեթթենը հաճելի է զբոսնելու համար, սակայն այնտեղ բնակվելը հարմար չի համարվում մշտական աղմուկի պատճառով։ Այս պենթհաուսը, սակայն, ամբողջովին փոխում է մարդկանց կարծիքը հանրահայտ Մանհեթթենի մասին. այն իր մեջ ներառում է գրեթե անհամատեղելին՝ հանգստություն, ճոխություն, իրադարձությունների կենտրոնում գտնվելու զգացողություն։ Մի կողմից այստեղ հնարավոր է թաքնվել ամենօրյա մանհեթթենյան աղմուկից, իսկ մյուս կողմից հնարավոր է կազմակերպել սեփական թեժ գիշերները: Իսկ այս պենթհաուսի գինը կազմում է մոտ 6 միլիոն դոլար: Աղբյուրը` tert.am:
04.07.2020 Աֆրիկայում վիլլա են կառուցել, որտեղ կարող ես գտնել ինքդ քեզ Մեդիտատիվ որոնումների և արդյունավետ մտքերի համար երկու բան է անհրաժեշտ՝ վայրի բնություն և հարմարավետություն: Leobo Private Reserve-ը կառուցել են՝ ղեկավարվելով այդ սկզբունքներով: Այս վիլլան գտնվում է ուղիղ աֆրիկյան ջունգլիների մեջ՝ գեղեցիկ և կանաչով պատված Լիմպոպո շրջանում: Շուրջը 5000 հեկտար վայրի բնություն է, ներսում՝ հսկայական լաունջ-տարածք` մայրամուտներով և արևածագերով հինալու համար, աստղադիտարան` գիշերային երկնքի հետ մոտիկից ծանոթանալու համար: Այնտեղ կան նաև ձկնորսական ցանցեր և կենդանիների ոսկորներ, որոնք հիշեցնում են, որ անգամ` նստելով սեփական համարում, դուք դեռ Աֆրիկայում եք: Աղբյուրը` tert.am:
04.07.2020 Իրավիճակն անշարժ գույքի շուկայում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պետի տեղակալ Աշոտ Մուսայանը, անդրադառնալով կոմիտեի 2013թ.-ի գործունեության հաշվետվությունը, ներկայացնում է, որ 2012թ.-ի համեմատ 2013թ.-ին ընդհանուր միտումով հանրապետությունում անշարժ գույքի գների կտրուկ փոփոխություն չի եղել: Ասուլիսի ժամանակ բանախոսը նշել է, որ 2013թ.-ի ընթացքում կոմիտեն ամբողջությամբ ապահովել է ՀՀ կառավարության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացումը, իսկ հետո հավելեց, որ իրականացված համալիր, արմատական բարեփոխումների հիման վրա կոմիտեի համակարգը 2012թ.-ից հունվարից սկսեց գործել բոլորովին նոր սկզբունքներով ու չափանիշերով՝ միտում ունենալով պարզեցնել համակարգի կողմից իրականացվող գործառույթները: Ըստ Մուսայանի ներկայացրած տվյալների` 2013-ին իրականացվել է մոտ 190 հազար 690 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների կամ սահմանափակումների պետական գրանցում: Նրա խոսքով՝ տարվա ընդհանուր արդյունքները դեռ ամբողջությամբ ամփոփված չեն, դրանք կհրապարակվեն հունվարի 25-ից հետո, սակայն մոտավոր պատկերն արդեն ուրվագծվում է: "Գործարքների քանակի ակտիվությունը նվազել է, նախկին ակտիվությունը չէ, բայց ասել, թե կտրուկ նվազել են գները, այդպիսի բան չի երևում առայժմ»"- տեղեկացրեց Մուսայանը, այնուհետև նշեց, որ անշարժ գույքի շուկայում փոփոխություն չեն մտցրել նաև սիրիահայերը. "Նրանք հիմնականում գույք ձեռք չեն բերում և վարձակալության հիմունքներով են ապրում, և դա փոփոխություն չի առաջացնում": Աղբյուրը` slaq.am
04.07.2020 Լոնդոնը ճանաչվել է լավագույն քաղաքը՝ անշարժ գույքի ոլորտում ներդրումների առումով Օտարերկրացիների կողմից անշարժ գույքի ոլորտում ներդրումներ անելու համար լավագույն քաղաք է ճանաչվել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը: Այդ մասին ասվում է Association of Foreign Investors in Real Estate (AFIRE) ընկերության զեկույցում։ Նախորդ տարի ցուցակում առաջին տեղը զբաղեցրել էր Նյու Յորքը, այս տարի ամերիկյան քաղաքը հայտնվել է 2-րդ տեղում։ Թե հատկապես ինչի շնորհիվ է Լոնդոնին հաջողվել առաջ անցնել Նյու Յորքից, զեկույցում չի նշվում։ Բացի Լոնդոնից և Նյու Յորքից, լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև Սան Ֆրանցիսկոն, Հյուսթոնը և Լոս Անջելեսը։ Անշարժ գույքի ոլորտում ներդրումների առումով ամենաապահով երկիր է ճանաչվել ԱՄՆ-ն, իսկ երկրորդը՝ Գերմանիան։ 2013թ. Լոնդոնը բազմիցս ճանաչվել է եվրոպական առաջատար՝ անշարժ գույքի ոլորտում ներդրումների առումով։ Միևնույն ժամանակ բնակարանների և գրասենյակների արժեքը Լոնդոնում ամենաբարձրներից է աշխարհում և շարունակում է աճել։ lenta.ru
04.07.2020 Սելին Դիոնը 72 մլն դոլարով վաճառում է առանձնատունը Համաշխարհային աստղ Սելին Դիոնը վաճառում է Ֆլորիդայի իր առանձնատունը 72 մլն. դոլար արժողությամբ, որը դրախտային անկյունի է նման: Առանձնատանը տնտեսական շինություն կա, հյուրատուն, լողավազաններ, թենիսի դաշտ, լողափի սեփական հատվածը եւ ժամանցի փոքրիկ ավան: Արմավենիներ, ավազ, օվկիանոս եւ 5.7 հա հող. պարզապես երազ է: Ներսում ամեն ինչ համապատասխանաբար շքեղ է. տանտերերի հատվածում 5 ննջասենյակ կա եւ 5 լոգասենյակ, հյուրատանը՝ 8 ննջարան:
04.07.2020 ԱՄՆ Գերի քաղաքում կարելի է տուն գնել 1 դոլարով ԱՄՆ Ինդիանա նահանգի արդյունաբերական նախկին կենտրոն Գերի քաղաքում (Չիկագոյից 40 կմ հեռավորության վրա) բնակչությունը 1960 թվականի 178 հազարից կրճատվել է մինչեւ 80 հազարի՝ 2010թ.: Քաղաքին շունչ հաղորդելու եւ ոչնչացումից փրկելու համար քաղաքային իշխանությունները՝ քաղաքապետ Կարեն Ֆրիմեն-Վիլսոնի գլխավորությամբ, որոշել են տները վաճառել 1 դոլարով: Հայտարարություն տալու առաջին իսկ օրը անշարժ գույք ձեռքբերելու ցանկություն է հայտնել այլ քաղաքների մոտ 400 բնակիչ: Առաջին փուլում վաճառվելու է ընդամենը 12 տուն, իսկ երջանիկներին կորոշեն վիճակախաղի միջոցով: Ակցիայի նախաձեռնողը՝ քաղաքապետ Ֆրիմեն-Վիլսոնը ինքն էլ ժամանակին տուն է գնել 1 դոլարով, թեպետ 25 տարի առաջ:
04.07.2020 Վաճառվել է Մեծ Բրիտանիայի ամենաթանկ առանձնատունը Մեծ Բրիտանիայի Սուրեյ կոմսությունում գտնվող Updown Court ամենաթանկ առանձնատունը վաճառվել է Հնդկաստանի մի քաղաքացու` ռեկորդային 54% զեղչով: Դեռևս 6 տարի առաջ այս հոյակապ կառույցը վաճառքի է հանվել 75 մլն ֆունտ արժողությամբ, սակայն այդ գնով չի հաջողվել վաճառել և այն վաճառվեց հիմա ռեկորդային ցածր գնով` 35 մլն ֆունտ: Ալբիոնի ամենաթանկ առանձնատան ընդհանուր մակերեսը կազմում է 3.7 հազար քառ. մետր, ինչը գերազանցում է Բուքինգհեմյան պալատին: Առանձնատանն ընդհանուր առմամբ կա 103 սենյակ, 22 ննջասենյակ և 27 սանհանգույց, որոնց հատակը 24 կարատանոց ոսկով խճանկարից է: Ինչպես նաև տանը կա 5 լողավազան, սեփական կինոսրահ, ընդարձակ գինու մառան, սպորտային դահլիճ, բոուլինգ, սկվոշի կորտեր ևն: Անսպասելի վտանգի առկայության դեպքում տանը նախատեսված է հատուկ սենյակ (panic -room):
04.07.2020 Օրիգամի տուն. 8 տուն 1-ում՝ բոլոր եղանակային պայմանների համար ճարտարապետների ու տանտերերի համար մշտական խնդիր է՝ ինչպես անել, որ ամռանը տանը սառը լինի, ձմռանը՝ տաք:Այս կապակցությամբ Daily Mail-ը ներկայացնում է օրիգամի՝ «ծալովի-բացովի» տունը: Այդ տունը, ըստ իր ստեղծողների, ընդունակ է 8 տարբեր կոնֆիգուրացիաների «ձևափոխվել»՝ ադապտացվելով սեզոնային, օդերևութաբանական և նույնիսկ տիեզերական պայմաններին, փոփոխություններին : Ամռանը, օրինակ, տան ննջասենյակը ուղղված է դեպի արևելք: Կարելի է տունը նաև այնպես «ծալել», որ դրա անհրաժեշտ հատվածը անընդհատ արևկող լինի: Հեղափոխական տան հիմքում 20-րդ դարի մաթեմատիկոս Հենրի Էրնեստ Դադնիի աշխատանքն է, որը հայտնաբերել էր քառակուսին ինքն իր մեջ մասնատելու եղանակը: Նմանապես և այս տունը փոփոխվում է ինքն իր տիրույթում: Օրիգամի (անվանումը՝ ըստ ճապոնական թղթակերտության մշակույթի, թղթերից զանազան իրեր պատրաստելու արվեստ) տան հեղինակը բրիտանացի ճարտարապետներ Դեյվիդ Գրյունբերգն ու Դենիել Վուլֆսոնն են: Այս կոնցեպտը զարգացնելու համար նրանք ստեղծել են D*Haus ընկերությունը:
04.07.2020 Անշարժ գույքը սկանդինավյան երկրներում Հայաստանի անշարժ գույքի շուկայի զարգացումներից այն կողմ հետաքրքիր դիտարկումներ են արվել սկանդինավյան երկրների անշարժ գույքի շուկաներում: Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում բնակարանի մեկ ք/մ-ն արժե 9 295 դոլար՝ երկու անգամ թանկ Կոպենհագենի կենտրոնի բնակարաններից (4 066 դոլար) և զգալի թանկ Ստոքհոլմի կենտրոնի բնակարաններից (6 725 դոլար)։ 6 տարի առաջ սկանդինավյան մայրաքաղաքների լավագույն շրջանների բնակարանների գները գրեթե հավասար էին։ Իրավիճակը փոխվեց 2007-ից հետո։ Նորվեգական աղբյուրների համաձայն երկրի տնտեսության կայունության երաշխիք հանդիսացող նավթը չէ միայն պատճառը, որ աճում են բնակարանների գները։ Դրան նպաստում է նաև այն, որ Նորվեգիայում ներգաղթի մակարդակը, բնակչության և զբաղվածության աճն ավելի բարձր է, քան, ասենք, Շվեդիայում։ Նորվեգիայի անշարժ գույքի շուկան ավելի քիչ կարգավորելի է, քան Շվեդիայինն ու Դանիայինը։ Նորվեգիայի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ բնակարանների գներն էլ ավելի կաճեն։ Այդ շուկայի գործակալները խնդրել են ԿԲ-ին բարձրացնել տոկոսադրույքները։ Աղբյուրը` www.1in.am
04.07.2020 Անշարժ գույքի շուկան ֆինանսական կայունության վրա չի ազդել. Կենտրոնական Բանկ Մի քանի դիտարկումներ կապված Հայաստանի անշարժ գույքի շուկաի և ֆինանսական կայունության հետ: 2012 թ. առաջին կիսամյակում առեւտրային բանկերը շարունակել են տրամադրել հիփոթեքային վարկեր անշարժ գույքի շուկայական արժեքի 60 - 80%-ից ոչ ավելի: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական կայունության հաշվետվությունում (2012 թ. առաջին կիսամյակ): Նշվել է, որ անշարժ գույքի գների տատանումներով պայմանավորված ռիսկերը ֆինանսական կայունության տեսանկյունից նշանակալի չեն եղել: Ըստ ԿԲ հաղորդագրության` 2012 թ. հունիսին, տարեսկզբի համեմատ, Երեւանում արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գների 2.4% աճ: Ընդ որում` վերոնշյալ աճը նկատվել է բոլոր վարչական շրջաններում, հատկապես` Աջափնյակում եւ Կենտրոնում (hամապատասխանաբար` 3.4%-ով եւ 3.3%-ով): Այնուհանդերձ, 2012 թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Երեւանում բնակարանների միջին գները նվազել են 1.9%-ով: Գների նվազումն ուղեկցվել է բնակարանների առուվաճառքի քանակի նվազմամբ (7.9%-ով): Այդ նույն ժամանակահատվածում 5.1 տոկոսային կետով նվազել է անշարժ գույքի առուվաճառքի քանակը՝ բնակարանների մասնաբաժնի մասով: Անշարժ գույքի շուկայի ակտիվության անուղղակի բնութագրիչներից է նաեւ հանրապետությունում իրականացված գրավադրումների քանակը, որը նվազել է 18.8%-ով: Աղբյուրը` news.am
<<  1 2 3   >>