+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944

Նորություններ


04.07.2020 Ի՞նչ է անշարժ գույքի պետական միասնական կադաստրը Անշարժ գույքի պետական միասնական կադաստրը իրենից ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անշարժ գույքի, համապատասխան քարտեզների, ըստ քարտեզագրված այդ հատակագծերի սահմանների անշարժ գույքի նկարագրության տեղեկատվությունը, որը վարվում է առանձին ռեգիստրով: Այսինքն ՝ գրանցամատյաններն են, որտեղ ամբողջ ինֆորմացիան է հավաքված անշարժ գույքի մասին: Սույն նորմը սահմանված է Հայասատանի Հանրապետության գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքով, մասնավորապես, օրենքի 2-րդ հոդվածով, որպես հասկացություն: ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի գույքի գրանցման բաժնի պետ Հակոբ Մարտիրոսյան Աղբյուրը` Փաստինֆո
04.07.2020 ԱՄԵՆԱԹԱՆԿ ԱՆՇԱՐԺ ԳՈւՅՔԸ ՀՈՆԳԿՈՆԳՈւՄ 2011 թվականի տվյալների համաձայն, անշարժ գույքի գների ամենամեծ աճ գրանցվել է Հոնկոնգում։ Ինչպես հաղորդում է «Lenta.Ru» կայքը, այտեղ գրանցվել է անշարժ գույքի գների 20.1% աճ։ 2011-ի առաջին 6 ամիսներին Հոնկոնգում բնակարանի գներն աճեցին 10.1%-ով, Իսկ արդեն 4-րդ եռամսյակում՝ 3.7%-ով։ Անշարժ գույքի բարձր գներով առանձնացող երկրների ցուցակի երկրորդ տեղում Լատվիան է, որտեղ 1 տարվա ընթացքում գներն աճել են 16.9%-ով։ Առաջատարների երրորդ տեղում է Իսրայելը՝ 16.2%։ Ցուցակի 4-րդ և 5-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Չինաստանը՝ 15.3% և Սինգապուրը՝ 14%։ Սրանց հաջորդում են Ավստրիան (+9,9 %), Ֆրանսիան (+9,5 %), Հնդկաստանը (+8,9 %), Լեհաստանը (+8,1 %) և Դանիան (+7,8 %): Իսկ ահա մի շարք երկրներում էլ գրանցվել է անշարժ գույքի գների կտրուկ նվազում։ Օրինակ Իռլանդիայում բնակարաների արժեքը նվազել է 10,8%-ով, Լիտվայում 10.1%-ով, Ուկրաինայում 7.8-ով, Խորվաթիայում 7.2%-ով և Դուբայում՝ 6.1%-ով։
04.07.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՇԱՐԺ ԳՈւՅՔԻ ԱՌՔ Ու ՎԱՃԱՌՔԻ ՈԼՈՐՏՈւՄ ՍՓՅՈւՌՔԱՀԱՅԵՐԻ ՀՈՍՔ Է ՆԿԱՏՎՈւՄ Հայաստանի անշարժ գույքի առք ու վաճառքի ոլորտում սփյուռքահայերի հոսք է նկատվում: Շատ շուտով Երևանի Կենտրոն համայնքի էլիտար կառույցներն ամբողջովին կհամալրվեն Իրանի և Սիրիայի քաղաքացիներով: «Մի քանի անգամ տուրիստական նպատակով Հայաստան այցելելուց հետո ծնվում են բիզնես գաղափարներ, որն էլ պահում է նրանց այստեղ: Քանի որ Եվրոպայում անշարժ գույքի գները բավականին բարձր են, հետևաբար Հայաստանը այդ առումով հետաքրքրում է նրանց: Սփյուռքահայերի մեծ ծավալի հետևանքով հնարավոր է, որ անշարժ գույքի շուկայում գների բարձրացումը լինի»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին անշարժ գույքի մի շարք գործակալություններ գործակալներ:
04.07.2020 ԵՐԵՎԱՆՈւՄ ԱՄԵՆԱՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐՆՆԵՐԸ ՍՈՎԵՏԱՇԵՆՈւՄ ԵՆ Երևանի ամենամատչելի բնակարաններն այսօր Սովետաշենի և Չարբախի համայնքի բնակարաններն են, իսկ ամենաթանկ բնակարանները գտնվում են Կենտրոն համայնքում: Սովետաշենում 1ք/մ 300-600 դոլարին համարժեք դրամ է, իսկ Կենտրոնում' 800-2500դոլարին համարժեք դրամ:
04.07.2020 Հայաստանի անշարժ գույքի շուկայի զարգացումները Երեւանում բնակարանների միջին շուկայական գները 2011-ի փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել են 3,8 տոկոսով` համաձայն անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի: Գների անկում նկատվել է ինչպես բնակարանների այլ նաև հողատարածքների պարագայում: Անշարժ գույքի գործակալությունների տարբեր ներկայացուցիչները մի քանի մեկնաբանություն են ունեն տեղի ունեցող գնանկման պատճառների համար:Ինչպես մեկնաբանում եմ ոլորտի մասնագետները գնանկման երեւույթն ամենից առաջ պայմանավորված է առաջարկ-պահանջարկի հարաբերակցությամբ: Գնանկումը պայմանավորված էր մեծ թվով առաջարկվող, սակայն պահանջարկ չունեցող անշարժ գույքի առկայությամբ:Մարդիկ սկսել են ավելի շատ բնակարաններ վաճառել։ Անշարժ գույքի քանակությունն անհամեմատ աճել էր։ Գնանկումն այդքան էլ զգալի չէր, սակայն նկատելի էր, որ մարդիկ անշարժ գույք սկսել են ավելի շատ վաճառել նրանք վաճառում էին տները, բիզնեսը եւ հեռանում: Աղբյուր` www.news.am
04.07.2020 ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ՄՆՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ՄՆՈՒՄ Ընթացիկ տարվա օգոստոսին հանրապետությունում առանձնատների առքուվաճառքի գործարքների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 19,5%-ով, այդ թվում Երեւանում` 1,6%-ով: Իհարկե, ամիսը փոքր ժամանակահատված է լուրջ եզրակացությունների համար, եւ նշված 1,6%-ն էլ որոշիչ չէ մայրաքաղաքի համար: Ներկայումս առանձնատների, ինչպես նաեւ բնակարանների գների հետ կապված հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել` կապված Հայաստանում դոլարի փոխարժեքի հետ: Անշարժ գույքի շուկային նրբություններին չտիրապետողները կարող են հարցնել, թե ինչ կապ ունի արտարժույթը «հայրենական» առանձնատների հետ: Պետք է նշել, որ ամենաուղղակի` հաշվի առնելով, որ առքուվաճառքի գործարքների ժամանակ շատ հաճախ հիմնվում են հենց այդ արժույթի վրա: Ավելի ճշգրիտ համեմատության համար ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն օգտագործում է «ստանդարտ առանձնատուն» հասկացությունը, որն ունի 250 քմ բնակելի տարածք եւ 400 քմ տնամերձ հողամաս: Այսպիսով, Երեւանում տարվա ընթացքում ստանդարտ առանձնատան 1 քմ-ի միջին շուկայական արժեքն ավելացել է 4,0 հազ. դրամով: Մայրաքաղաքի վարչական շրջանների կտրվածքով թանկացումն ավելի շատ նկատվել է կենտրոնին մոտ վայրերում. Նորք Մարաշում «քառակուսին» թանկացել է 15,9 հազ. դրամով, որին հաջորդում է Քանաքեռ Զեյթունը` 12,9 հազ. դրամ աճով: Երրորդ-չորրոդ տեղերում Կենտրոնն ու Շենգավիթն են:
04.07.2020 ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈւՅՔԻ ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՄԲ ԳՈՐԾԱՔՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալներով, այս տարվա օգոստոսին Հայաստանում հիփոթեքային վարկավորմամբ գնվել է 162 միավոր անշարժ գույք, իսկ տարվա առաջին 8 ամիսներին` 872 միավոր: Սա ուշագրավ է նրանով, որ անցած տարվա աոաջին ութ ամիսներին արձանագրվել էր հիփոթեքային 413 հազար գործարք: Այսինքն, անցած տարվա համեմատ, այս տիպի գործարքների թիվը նվազել է մոտ 40 տոկոսով: Սա վկայում է, որ ժամանակին լայնորեն գովազդված հիփոթեքային ծրագրերը լիովին տապալվել են: Եվ ընդհանրապես, անշարժ գույքի շուկան, ի հեճուկս երկրի տնտեսական «հաջողությունների» մասին վերամբարձ ելույթների, ոչ մի կերպ չի կայունանում ու շարունակում է գահավիժել: Ըստ անշարժ գույքի շուկային վերաբերող պաշտոնական վիճակագրության, այս տարվա օգոստոսին Երևանում բնակարանների գները նվազել են ավելի քան 9 տոկոսով: Slaq.am - Լրատվական աղբյուր
04.07.2020 ԻՆՉՈւ ՓԼՎԵՑ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈւՄ` ԽԱՆՋՅԱՆ 20 ՀԱՍՑԵՈւՄ ԳՏՆՎՈՂ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԸ Ինչպես է ընթանում շինարարությունը Հայաստանում, արդյոք շինարարական աշխատանքներն իրականացվում են չափանիշներին համապատասխան որակով: Արդյո՞ք Խանջյան 20 հասցեում գտնվող կիսակառույց շենքի փլուզումը շինարարական անփության հետևանք է: Եվ ինչու՞ է փլվել շենքը: Հարցերի պատասխանները slaq.am-ը ստացել է շինարարության տեխզննող Շմավոն Հովհաննիսյանից: -Պարոն Հովհաննիսյան, խնդրեմ ասացեք փլուզվել է շենքը, թե՞ շենքից որևէ հատված: -Շենքը չի փլուզվել, քանդվել է ընդամենը կաղապարը, (оболовка) շինարարության կազմն այնպես է աշխատել, որ խնդիրներ չկար, նույնիսկ կարող էր հարյուր տոննա բեռ հայտնվելուց հետո ոչ մի վնաս չհասցվեր, ոչ մի փլուզում տեղի չունենար: Ընդամենը բետոնային աշխատանքները կատարելու ժամանակ քանդվել է կաղապարը: -Այսինքն` շենքը կառուցվել է շինարարական չափանիշներին համապատասխա՞ն: -Բավականին շատ, 100 տոկոսով: -Իսկ կաղապարն ինչու է քանդվել: -Դրանք երկաթներ են: Ծանրությանը, հավանաբար, չի դիմացել, այլ պատճառներ էլ կարող էին լինել: Դա տեխնիկական խնդիր էր, ոչ թե անփության:
04.07.2020 ՍԻՐԻԱՅԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԼԱՐՎԱԾՈւԹՅՈւՆԸ ՀԱՆԳԵՑՆԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ ԱՆՇԱՐԺ ԳՈւՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՆԵՐԻ ԱՃԻ Սիրայի եւ Իրանի շուրջ լարվածության աճի հետեւանքով այդ երկրների հայ համայնքի ներկայացուցիչները սկսել են հետաքրքրություն դրսեւորել Հայաստանի նկատմամբ: Հնարավորության դեպքում` ձեռք են բերում անշարժ գույք: «Բոլոր այն օջախներում, որտեղ լարվածություն կա, մարդիկ արագացնում են իրենց գործողությունները Հայաստանի հետ»,- հավաստում են աշժարժ գույքի շուկայի մասնագետները: Նրանց տեղեկացմամբ` ներկայում անշարժ գույքի շուկայի գործարքների 10-15 %-ը իրականացվում է հենց այդ հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: Ընդ որում` մեր հայրենակիցները հիմնականում նախընտրում են Երեւանը: Ըստ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի` ֆորսմաժորային իրավիճակների դեպքում Իրանի բնակիչների համար Հայաստան մեկնելն ավելի հարմար է, քանի որ և մուտք գործելն է հեշտ, և անշարժ գույքի գներն են ցածր (համեմատ Եվրոպայի): Եվրոպական երկրների միգրացիոն քաղաքականության խստացման հետեւանքով չի բացառվում նաև, որ սիրիահայերը հիմնականում նախընտրեն ոչ թե Եվրոպան, այլ Հայաստանը (եթե իհարկե Սիրիայում իրավիճակը կտրուկ ապակայունանա): Գ. Մակարյանի կանխատեսմամբ` առաջիկա ամիսներին Երեւանում անշարժ գույքի գները կնվազեն` կապված ընտրությունների հետ, քանի որ ընտրական գործընթացների ժամանակ երկրում տեղի է ունենում գործարար ակտիվության նվազում:
04.07.2020 ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ Կառավարությունն այսօր նիստի ժամանակ հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները (այսուհետ՝ գույք) և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությանը՝ 51 271 006 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ/ըստ lurer.com-ի/:Համաձայն «ՄԵԳԱ ՌԻԵԼԹԻ» կազմակերպության հաշվարկների` արտաքին գործերի նախարարաության շենքի 1 քմ-ը վաճառվում է մոտ 3500 ԱՄՆ դոլլարով:Այսինքն կարելի է զուգահեռներ անցկացնել և ասել,որ հանրապետության Հրապարակի վրա տեղակայված կառավարությունների շենքում գները նույնն են,ինչ ասենք Կասկադին հարակից բնակելի շենքերում:
<<  1 2 3