+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ՄՆՈՒՄ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ՄՆՈՒՄ Ընթացիկ տարվա օգոստոսին հանրապետությունում առանձնատների առքուվաճառքի գործարքների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 19,5%-ով, այդ թվում Երեւանում` 1,6%-ով: Իհարկե, ամիսը փոքր ժամանակահատված է լուրջ եզրակացությունների համար, եւ նշված 1,6%-ն էլ որոշիչ չէ մայրաքաղաքի համար: Ներկայումս առանձնատների, ինչպես նաեւ բնակարանների գների հետ կապված հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել` կապված Հայաստանում դոլարի փոխարժեքի հետ: Անշարժ գույքի շուկային նրբություններին չտիրապետողները կարող են հարցնել, թե ինչ կապ ունի արտարժույթը «հայրենական» առանձնատների հետ: Պետք է նշել, որ ամենաուղղակի` հաշվի առնելով, որ առքուվաճառքի գործարքների ժամանակ շատ հաճախ հիմնվում են հենց այդ արժույթի վրա: Ավելի ճշգրիտ համեմատության համար ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն օգտագործում է «ստանդարտ առանձնատուն» հասկացությունը, որն ունի 250 քմ բնակելի տարածք եւ 400 քմ տնամերձ հողամաս: Այսպիսով, Երեւանում տարվա ընթացքում ստանդարտ առանձնատան 1 քմ-ի միջին շուկայական արժեքն ավելացել է 4,0 հազ. դրամով: Մայրաքաղաքի վարչական շրջանների կտրվածքով թանկացումն ավելի շատ նկատվել է կենտրոնին մոտ վայրերում. Նորք Մարաշում «քառակուսին» թանկացել է 15,9 հազ. դրամով, որին հաջորդում է Քանաքեռ Զեյթունը` 12,9 հազ. դրամ աճով: Երրորդ-չորրոդ տեղերում Կենտրոնն ու Շենգավիթն են: