+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
ԱՄԵՆԱԹԱՆԿ ԱՆՇԱՐԺ ԳՈւՅՔԸ ՀՈՆԳԿՈՆԳՈւՄ
2011 թվականի տվյալների համաձայն, անշարժ գույքի գների ամենամեծ աճ գրանցվել է Հոնկոնգում։ Ինչպես հաղորդում է «Lenta.Ru» կայքը, այտեղ գրանցվել է անշարժ գույքի գների 20.1% աճ։ 2011-ի առաջին 6 ամիսներին Հոնկոնգում բնակարանի գներն աճեցին 10.1%-ով, Իսկ արդեն 4-րդ եռամսյակում՝ 3.7%-ով։ Անշարժ գույքի բարձր գներով առանձնացող երկրների ցուցակի երկրորդ տեղում Լատվիան է, որտեղ 1 տարվա ընթացքում գներն աճել են 16.9%-ով։ Առաջատարների երրորդ տեղում է Իսրայելը՝ 16.2%։ Ցուցակի 4-րդ և 5-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Չինաստանը՝ 15.3% և Սինգապուրը՝ 14%։ Սրանց հաջորդում են Ավստրիան (+9,9 %), Ֆրանսիան (+9,5 %), Հնդկաստանը (+8,9 %), Լեհաստանը (+8,1 %) և Դանիան (+7,8 %): Իսկ ահա մի շարք երկրներում էլ գրանցվել է անշարժ գույքի գների կտրուկ նվազում։ Օրինակ Իռլանդիայում բնակարաների արժեքը նվազել է 10,8%-ով, Լիտվայում 10.1%-ով, Ուկրաինայում 7.8-ով, Խորվաթիայում 7.2%-ով և Դուբայում՝ 6.1%-ով։