+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
Անշարժ գույքը սկանդինավյան երկրներում
Հայաստանի անշարժ գույքի շուկայի զարգացումներից այն կողմ հետաքրքիր դիտարկումներ են արվել սկանդինավյան երկրների անշարժ գույքի շուկաներում: Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում բնակարանի մեկ ք/մ-ն արժե 9 295 դոլար՝ երկու անգամ թանկ Կոպենհագենի կենտրոնի բնակարաններից (4 066 դոլար) և զգալի թանկ Ստոքհոլմի կենտրոնի բնակարաններից (6 725 դոլար)։ 6 տարի առաջ սկանդինավյան մայրաքաղաքների լավագույն շրջանների բնակարանների գները գրեթե հավասար էին։ Իրավիճակը փոխվեց 2007-ից հետո։ Նորվեգական աղբյուրների համաձայն երկրի տնտեսության կայունության երաշխիք հանդիսացող նավթը չէ միայն պատճառը, որ աճում են բնակարանների գները։ Դրան նպաստում է նաև այն, որ Նորվեգիայում ներգաղթի մակարդակը, բնակչության և զբաղվածության աճն ավելի բարձր է, քան, ասենք, Շվեդիայում։ Նորվեգիայի անշարժ գույքի շուկան ավելի քիչ կարգավորելի է, քան Շվեդիայինն ու Դանիայինը։ Նորվեգիայի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ բնակարանների գներն էլ ավելի կաճեն։ Այդ շուկայի գործակալները խնդրել են ԿԲ-ին բարձրացնել տոկոսադրույքները։ Աղբյուրը` www.1in.am