+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
Օրիգամի տուն. 8 տուն 1-ում՝ բոլոր եղանակային պայմանների համար
ճարտարապետների ու տանտերերի համար մշտական խնդիր է՝ ինչպես անել, որ ամռանը տանը սառը լինի, ձմռանը՝ տաք:Այս կապակցությամբ Daily Mail-ը ներկայացնում է օրիգամի՝ «ծալովի-բացովի» տունը: Այդ տունը, ըստ իր ստեղծողների, ընդունակ է 8 տարբեր կոնֆիգուրացիաների «ձևափոխվել»՝ ադապտացվելով սեզոնային, օդերևութաբանական և նույնիսկ տիեզերական պայմաններին, փոփոխություններին : Ամռանը, օրինակ, տան ննջասենյակը ուղղված է դեպի արևելք: Կարելի է տունը նաև այնպես «ծալել», որ դրա անհրաժեշտ հատվածը անընդհատ արևկող լինի: Հեղափոխական տան հիմքում 20-րդ դարի մաթեմատիկոս Հենրի Էրնեստ Դադնիի աշխատանքն է, որը հայտնաբերել էր քառակուսին ինքն իր մեջ մասնատելու եղանակը: Նմանապես և այս տունը փոփոխվում է ինքն իր տիրույթում: Օրիգամի (անվանումը՝ ըստ ճապոնական թղթակերտության մշակույթի, թղթերից զանազան իրեր պատրաստելու արվեստ) տան հեղինակը բրիտանացի ճարտարապետներ Դեյվիդ Գրյունբերգն ու Դենիել Վուլֆսոնն են: Այս կոնցեպտը զարգացնելու համար նրանք ստեղծել են D*Haus ընկերությունը:
Իր առաջարկած տեսանյութում ընկերությունը օրիգամի տունը ներկայացնում է «8 տուն մեկում»: (Աղբյուրը` tert.am)
Դիտեք տեսանյութը: