+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
Վաճառվել է Մեծ Բրիտանիայի ամենաթանկ առանձնատունը
Մեծ Բրիտանիայի Սուրեյ կոմսությունում գտնվող Updown Court ամենաթանկ առանձնատունը վաճառվել է Հնդկաստանի մի քաղաքացու` ռեկորդային 54% զեղչով: Դեռևս 6 տարի առաջ այս հոյակապ կառույցը վաճառքի է հանվել 75 մլն ֆունտ արժողությամբ, սակայն այդ գնով չի հաջողվել վաճառել և այն վաճառվեց հիմա ռեկորդային ցածր գնով` 35 մլն ֆունտ: Ալբիոնի ամենաթանկ առանձնատան ընդհանուր մակերեսը կազմում է 3.7 հազար քառ. մետր, ինչը գերազանցում է Բուքինգհեմյան պալատին: Առանձնատանն ընդհանուր առմամբ կա 103 սենյակ, 22 ննջասենյակ և 27 սանհանգույց, որոնց հատակը 24 կարատանոց ոսկով խճանկարից է: Ինչպես նաև տանը կա 5 լողավազան, սեփական կինոսրահ, ընդարձակ գինու մառան, սպորտային դահլիճ, բոուլինգ, սկվոշի կորտեր ևն: Անսպասելի վտանգի առկայության դեպքում տանը նախատեսված է հատուկ սենյակ (panic -room):