+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
ԱՄՆ Գերի քաղաքում կարելի է տուն գնել 1 դոլարով
ԱՄՆ Ինդիանա նահանգի արդյունաբերական նախկին կենտրոն Գերի քաղաքում (Չիկագոյից 40 կմ հեռավորության վրա) բնակչությունը 1960 թվականի 178 հազարից կրճատվել է մինչեւ 80 հազարի՝ 2010թ.: Քաղաքին շունչ հաղորդելու եւ ոչնչացումից փրկելու համար քաղաքային իշխանությունները՝ քաղաքապետ Կարեն Ֆրիմեն-Վիլսոնի գլխավորությամբ, որոշել են տները վաճառել 1 դոլարով: Հայտարարություն տալու առաջին իսկ օրը անշարժ գույք ձեռքբերելու ցանկություն է հայտնել այլ քաղաքների մոտ 400 բնակիչ: Առաջին փուլում վաճառվելու է ընդամենը 12 տուն, իսկ երջանիկներին կորոշեն վիճակախաղի միջոցով: Ակցիայի նախաձեռնողը՝ քաղաքապետ Ֆրիմեն-Վիլսոնը ինքն էլ ժամանակին տուն է գնել 1 դոլարով, թեպետ 25 տարի առաջ: