+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
Կորեացիները գերադասում են տների փոխարեն վրաններում ապրել
"Глэмпинг" կամ սնդուսափայլ քեմփինգ արտահայտությունն առաջացել է մի քանի տարի առաջ՝ շրջագայություններ սիրող մարդկանց առօրյայում: Յուրահատուկ վրանները նմանատիպ քեմփինգներում շատ ավելի շքեղ տեսք ունեն, քան սովորական բնակարանները: Այս մասին հաղորդում է РБК-ն: ArchiWorkshop դիզայներական ընկերության կողմից ստեղծված այդ վրանները գտնվում են հարավկորեական քեմփինգներից մեկում: Հատուկ երկշերտ կտորային ծածկույթը բնակիչներին պաշտպանում է անձրևից և ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Յուրաքանչյուր վրանում կա հատուկ պատվերով պատրաստված կահույք և առանձին զուգարան: Պատերը զարդարում են կորեացի արվեստագետների աշխատանքները: Երեկոյան այստեղ հաճելի է նստել և տաք կամ սառը ըմպելիք վայելել: Մաքուր օդ, բնություն, ապահով ապաստարան. ուրիշ ի՞նչ է պետք մարդուն երջանկության համար: Աղբյուրը` tert.am: