+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
Վաճառքի է հանվել Ալ Կապոնեի առանձնատունը
Ամերիկյան մաֆիայի հայտնի պարագլուխներից մեկի՝ Ալ Կապոնեների առանձնատունը վաճառվում է 8.5 միլիոն դոլարով: Այս առանձնատան ներկայիս սեփականատեր Էնթոնի Պանեբիանկոն այն ձեռք էր բերել մեկ տարի առաջ 7.4 միլիոն դոլարով: Իսկ այժմ Էնթոնին ակնկալում է այդ առանձնատան վաճառքից ստանալ 1.1 միլիոն եկամուտ: Ալ Կապոնեի առանձնատունը կառուցվել է 92 տարի առաջ, իսկ որպես օրինական սեփականատեր Կապոնեն դարձել է 1928թ.-ին՝ ընդհանուր առմամբ ծախսելով 40 հազար դոլար: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում "չոր օրենքի" ժամանակահատվածում հանցավոր խմբավորումները հիմնականում հավաքվում էին Մայամիում և զբաղվում էին ալկոհոլի վաճառքով, ինչն արգելված էր: Ալ Կապոնեի այս շքեղ առանձնատունն ունի 930 քմ. Տարածք, ներքին հարդարումը իսպանական ոճով է, ունի 7 սենյակ՝ բաղնիքներով, իսկ ինտերյերը ոսկեպատ է: Արտաքինից այն նման է ամրոցի, ունի նաև պահակային աշտարակ, 1930-ականներին այստեղ անվտանգության նկատառումներով պահակներ էին հսկում: Նշենք, որ Ալ Կապոնեն մահացել է 1947թ. հենց այս առանձնատանը, Ալկատրաս բանտից վերադառնալուց հետո: Իր մրցակիցներին ոչնչացնելու համար նույնիսկ խուսափեց ոստիկանությունից, քանզի արյունահեղության ոչ մի ապացույցներ չկային, նրա դեմ ոչ մի բողոքներ չեղան: Նա մահացել է 48 տարեկան հասակում: Մինչ 70-ականները նրա ունեցվածքը պատկանում էր հարազատներին ու բարեկամներին, սակայն նրանք որոշեցին վաճառել Delta Airlines ավիաընկերության օդաչու Հենրի Մորիսոնին: Աղբյուրը` life.panorama.am: