+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
Շրի Լանկայում կկառուցեն ամենախոշոր ուղղահայաց այգին
Շրի Լանկայի վարչական մայրաքաղաք Շրի Ջայավարդենեպուրա Կոտեում 2016-ին կհայտնվի աշխարհում ամենախոշոր ուղղահայաց այգին, որի դերում հանդես կգա Clearpoint Residencies բնակարանային համալիրը, գրում է Вести-ն։ Շենքը կհամապատասխանեցվի բոլոր էկոլոգիական պահանջներին. էլեկտրաէներգիայի համար պատասխանատու կլինեն արևային մարտկոցները, ջրի համար՝ կեղտաջրերի վերամշակման համակարգը, իսկ մաքուր օդը կապահովեն անվերջանալի այգիները և անմիջապես պատերի վրա աճող թմբերը։ Շինարարությունը սկսվել է 2013-ին և կավարտվի 2 տարի անց։ Դեռևս հայտնի է, որ շենքը կունենա 46 հարկ և 1986 մ բարձրություն, սակայն ավարտի պահին բարձրությունը կարող է ավելանալ։ Համաձայն նախագծի՝ շենքում կլինի 164 բնակարան, որոնցից յուրաքանչյուրը կունենա 213 քմ տարածք։ "Մեր նախագծի հիմնական նպատակը բնակտարածք կառուցելն է, որտեղ մարդիկ կկարողանան ոչ միայն ձուլվել շրջակա միջավայրին, այլև նպաստել դրա պահպանմանը»"- ասել է Clearpoint Residencies-ի գլխավոր ճարտարապետ Միլրոյ Պերերան։ Աղբյուրը` tert.am: