+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
Ամերիկացին 35000 դոլար է ծախսել տունը իր 18 կատուների համար դրախտավայր դարձնելու համար
Ամերիկացին, ով կենդանիների սիրահար է և 18 կատու է պահում, իր տունը վերածել է իրական դրախտավայրի իր սիրելի կենդանիների համար, գրում է Daily Mail-ը: Ամերիկացին Կալիֆորնիայի Գոլետա քաղաքում գտնվող գտնվող տան դիզայնը վերափոխել է՝ այն համալրելով գունավոր զբոսուղիներով, աստիճանահարթակներով և թունելներով, որոնք տանում են դեպի կատուների համար նախատեսված խաղահրապարակները: Այս ամենի համար զվարճասեր ամերիկացին ծախսել է 35000 դոլար: Բացի այդ, նա նոր օդափոխության համակարգ է տեղադրել տանը, որպեսզի բավարար չափով կապահովի օդի թարմություն, որն անհրաժեշտ է այնպիսի տանը, որտեղ այդքան շատ կենդանիներ են բնակվում: Տան տարածքում տեղադրված է նաև կատվի քարե արձան և կենդանական թեմայով բազմաթիվ արվեստի գործեր: Աղբյուրը` tert.am: