+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
Ճգնաժամի պատճառով Վերսալը կարող է վերածվել էլիտար հյուրանոցի
Եվրոպան պատուհասած ֆինանսական ճգնաժամն անողոք է անգամ եվրոպական երկրների մշակութային կարևոր ժառանգության հանդեպ։ Պետությունները բավարար ֆինանսական միջոցներ չունեն տարեկան հազարավոր զբոսաշրջիկների գրավող պատմական հուշարձանները պահպանելու համար։ Ինչպես նշում է Euromag-ը, Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են իր շքեղ դահլիճներով ու անզուգական պարտեզներով հայտնի Վերսալը վերածել էլիտար հյուրանոցի։ Ըստ կայքի՝ այս գաղափարը թեև անհավանական է հնչում, այնուհանդերձ դա հնարավորություն կտա երկրի պատմական ժառանգության մաս կազմող օբյեկտը փրկել փլուզումից։ Աղբյուրը հավելում է, որ առայսօր Ֆրանսիայի տարածքում գտնվող մի շարք դղյակներ ու կարևոր պատմամշակութային հուշարձաններ արդեն վերածվել են հարուստ զբոսաշրջիկների համար նախատեսված հյուրանոցների, որտեղ մի գիշեր անցկացնելու համար հարկավոր է վճարել հազարավոր եվրոներ։ Վերսալի կառուցումը սկսվել է 1661թ.՝ Լյուդովիկոս 14-րդի նախաձեռնությամբ։ Աղբյուրը` tert.am: