+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
Յանուկովիչի Մեժիգորյեի տանը գաղտնի սենյակներ են հայտնաբերվել
Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ Մեժիգորյեում գտնվող տներից մեկում 3 սենյակ է հայտնաբերվել, որոնք կալվածքի առաջին ուսումնասիրությունների ժամանակ չէին նկատվել, գրում է segodnya.ua-ն։ Ինչպես պատմում են ակտիվիստները, հայտնաբերվել են կամ նվերներ, կամ գանձեր. օրինակ՝ կուժ, որը, հավանաբար, պատկանում է տրիպոլյան մշակույթին, վիմագրություններ, բազմաթիվ հին իրեր, մրցանակներ և տիեզերագնացի ոսկեզօծ արձան։ "Բացի այդ, մենք էլի սենյակներ ենք հայտնաբերել, պարզապես չենք հասցնում ուսումնասիրել։ Աստիճանաբար այդ սենյակները կուսումնասիրի ակտիվիստների, թանգարանագետների և, հնարավոր է, իրավապահների հանձնաժողովը"- նշել է ակտիվիստներից մեկը։ Նրա գործընկերը պատմել է, որ ակտիվիստները նախկին նախագահի տանը ստորգետնյա ճանապարհներ են փնտրում։ "Մենք դեռևս շատ բան չգիտենք Մեժիգորյեի մասին։ Օրինակ՝ պետք է ինչ-որ տեղ գտնվեն ստորգետնյա ճանապարհներ, մենք փնտրում ենք դրանք։ Հնարավոր չէ, որ չլինեն։ Գտնում ենք բանալիներ, սակայն չգիտենք, թե որ շինությունների բանալիներն են։ Կարող եմ ասել, որ մենք դեռ չենք տեղաշարժել պահարանները, չի բացառվում, որ դրանք կարող են քողարկված դռներ լինել",- նշել է ակտիվիստը։ Մեժիգորյեում աշխատող ակտիվիստները խոստանում են հայտնաբերված իրերը փոխանցել թանգարաններին։ Աղբյուրը՝ tert.am: