+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
Ծալովի զուգարանը տարեկան 10.000 լ ջուր է խնայում
Բրիտանացի ուսանողներ Գարեթ Համֆրիսն ու Էլիոթ Ուայթլին ստեղծել են աշխարհում առաջին ծալովի զուգարանը, որը խնայում է լողասենյակի տարածքը, ինչպես նաև տարեկան 10.000 լ ջուր՝ 1 անձի համար։ Ինչպես նշում է Daily Mail-ը, Iota կոչվող կոնցեպտն ունի ջրային այնպիսի համակարգ, որն ի տարբերություն սովորական զուգարանի (6լ), ամեն անգամ օգտագործում է ընդամենը 2.5 լ ջուր։ Ջուրը քաշելուց հետո զուգարանն ավտոմատ կերպով մաքրում է օդն ու զուգարանակոնքն ախտահանում։ Բացի այդ, այն շատ հերմետիկ է փակվում։ Աղբյուրը tert.am: