+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
Աշխարհի ամենանեղ տունը
Լեհաստանի աղմկոտ Վարշավա քաղաքի կենտրոնում կա մի թաքնված գաղտնիք՝ երկու շենքերի արանքում, որ դժվար է նկատել: Այս "արտ ինստալացիան" լեհ ճարտարապետ Ջակուբ Սչեսնիի կառուցած տունն է: Նա ցանկանում էր մի բան ստեղծել երկու հին շենքերի միջև գտնվող նրբանցքում: Նա անսպասելիորեն և հիանալի ձևով վերափոխել է այդ տարածքը: Ջակուբը և Չենտրալա կոչվող դիզայներների խումբը այդ նրբանցքում կառուցել են աշխարհի ամենանեղ տունը, գրում է viralnova.com-ը: Շատ անցորդներ կարող են չնկատել այս նեղ տունը, չնայած այն աստիճանաբար դառնում է զբոսաշրջային հայտնի վայր: Այն կոչվում է Քերեթ տուն: Ամենալայն հատվածում այն 50 դյույմից քիչ լայնություն ունի: Ջակուբն այն կառուցել է որպես ճանապարհորդող գրողների համար ժամանակավոր տուն: Նա հաշվարկել է, որ ցանկացած մեկը, ով մնա այդտեղ, երկար չի մնա տան փոքր չափսի պատճառով: "Պետք է հումորի զգացում ունենալ, որովհետև երկար նման վայրում չեք կարող գտնվել"- ասել է Սչեսնին: Տան մեջ տեղաշարժվելու համար անհրաժեշտ է օգտվել աստիճաններից: Աղբյուրը` tert.am: