+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
Վիկտոր Յանուկովիչը Մերձմոսկվայում առանձնատուն է գնե՞լ հայ գործարարից
Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկություններով, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը իր ուկրաինական "Մեժիգորյե" նստավայրից զրկվելուց հետո որոշել է հիմնավորվել Ռուսաստանում: Հաղորդվում է, որ նա փետրվարի 26-ին Մերձմոսկվայում առանձնատուն է գնել 52 մլն դոլարով: "Մայենդորֆի այգիներ" քոթեջային ավանը այն քիչ տեղերից է, որ ամբողջությամբ համապատասխանում է Luxury դասին: "Կանաչների դաշինք-Ժողովրդական կուսակցության" կենտրոնական խորհրդի նախագահ Օլեգ Միտվոլի խոսքով, ավանի հնաբնակներից մեկից հաջողվել է պարզել, որ առանձնատան նախկին տերը հայազգի գործարար է եղել: Քանի որ գործարքի գրանցումը դեռ ամբողջությամբ չի ավարտվել, տան փաստաթղթերը դեռ ձեւակերպված են նրա անունով: Առանձնատան մակերեսը կազմում է 2822,8 քառ. Մետր, իսկ հողատարածքի մակերեսը՝ մոտ 2 հեկտար է, որի վրա դարավոր սոճինե են տնկված: Հարեւանությամբ լճակ կա: Ավան պաշտպանությունն իրականացնում է արհեստավարժ ծառայությունը: Այնտեղ տները հասնում են մինչեւ 100 մլն դոլարի: Յանուկովիչի անմիջական հարեւանը Լեյլա Ալիեւան է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ավագ դուստրը: Իլհամ Ալիեւն ինքն էլ առանձնատուն ունի այնտեղ: Ավանում են ապրում Ալեքսանդր Ժուկովը, Կրիստիան Օրբակայտեի նախկին ամուսին Ռուսլան Բայսարովը, "Ռոսնեֆտի" նախկին նախագահ Սերգեյ Բոգդանչիկովի եւ Արա Աբրահամյանի ընտանիքները: Այստեղ է գտնվում նաեւ տիեզերանավի տեսքով տունը, որ Վլադիսլավ Դորոնինը նվիրել է Նաոմի Քեմփբելին՝ որպես փոխհատուցում չկայացած ամուսնության համար: Աղբյուրը` news.am: