+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
Ֆրանսիայում մտադիր են ծառի տեսքով բնակելի շենք կառուցել՝ ճյուղերի պես բացվող պատշգամբներով
Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մտադիր են նոր հսկայական բնակելի շենքի նախագիծ կյանքի կոչել, որն իրենից ծառի տեսք ունեցող հսկայական կառույց է ներկայացնում՝ ճյուղերի պես բացվող պատուհաններով: Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ "Սպիտակ ծառ" (L’Arbre Blanc) անվանումն ստացած 17 հարկանի կառույցը մարմնավորում է 21-րդ դարի ճարտարապետական բոլոր հնարավորությունները: Նախագիծն ստեղծել են՝ ոգեշնչվելով սաղարթախիտ ծառի օրինակով: Անվերջ աստիճանահարթակներով պատշգամբները ծառի ճյուղերի տեսք են ստանալու՝ վեր բարձրանալով ծառաբնի նմանվող հիմնահարթակից, ինչպես աճում են ծառերի ճյուղերը: 56 մետր բարձրություն ունեցող ինքնատիպ կառույցը կներառի 120 բնակարանային և գրասենյակային տարածք, ինչպես նաև՝ ռեստորան, բար և պատկերասրահ: Ռեստորանի և պատկերասրահի հյուրերը հնարավորություն կունենան վայելել աշտարակից դեպի ծովափ և լեռնալանջեր բացվող գեղեցիկ համայնապատկերը: Աղբյուրը` tert.am: