+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
Գիտնականները պարզել են՝ որ հարկում ապրելն է ավելի ճիշտ
Շենքերի վերին հարկերում ապրելը կարող է ռիսկային լինել առողջության համար: Այս մասին հայտնում է "Ռոսիյսկայա գազետան"՝ վկայակոչելով ամերիկացի գիտնականների հետազոտությունը: Ըստ այդմ՝ հարմարավետ կենսագործունեության համար հարկավոր է մագնիսական դաշտի որոշակի մակարդակ, որն իր հերթին պայմանավորված է բարձրություններով: Դաշտի նվազումը որոշակի բարձրությունում լրացուցիչ ծանրաբեռնում է մարդու իմունային, նյարդային և սիրտ-անոթային համակարգերը: Դրանով պայմանավորված՝ ամենաօպտիմալ տարբերակը 7-րդ հարկից բարձր հարկերում չբնակվելն է: Գիտնականները պարզել են նաև, որ մագնիսական դաշտի վրա իրենց հերթին ազդում են նաև տարբեր շինանյութերը: Պարզվել է, օրինակ, որ բետոնե պատերի դեպքում մագնիսական դաշտի ազդեցությունը թուլանոմ է 10 տոկոսով, աղյուսի դեպքում՝ 7, իսկ փայտանյութի դեպքում՝ ընդամենը 1 տոկոսով, ուստի բնակության համար ամենահարմար տներն էլ փայտյա տներն են: Աղբյուրը` tert.am: