+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
Ստեղծվել է "խելացի" մահճակալ, որը կօգնի անքնությամբ տառապողներին
Բրիտանացի մասնագետներն ութ տարվա փորձարկումներից հետո ստեղծել են "խելացի" մահճակալ, որը հատուկ թրթռոցների շնորհիվ օգնում է մարդուն արագ քուն մտնել։ 1.660 դոլար արժողությամբ "Բալուգա" մահճակալն ունի թրթռացող ներքնակ, որն անհրաժեշտության դեպքում կարող է նաև մերսում անել։ Ներքնակը բաղկացած է օդով լցված փոքրիկ գնդակներից, որոնք հիանալիորեն հարմարվում են ցանկացած քաշի ու հասակի։ Բացի այդ, մահճակալն ունի ջերմաստիճանի կառավարման համակարգ, որը կարող է տարբեր հատվածներում իջեցնել կամ բարձրացնել ջերմաստիճանը։ Օրինակ, եթե քնողի միայն ոտքերն են սառչում, ապա այն կարող է կարգավորել այդ հատվածի ջերմաստիճանը։ Բացի այդ, այն ունի Wi Fi և Bluetooth կապ, որն ավտոմատ կերպով անջատվում է, երբ մարդը քնում է։ Նորույթը վաճառքի կհանվի 2014թ. նոյեմբերին՝ 20 տարվա երաշխիքով։ Աղբյուրը tert.am: