+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
Երեւանում ստանդարտ բնակարանների միջին հաշվարկային գները՝ ըստ վարչական շրջանների
Պաշտոնական տվյալների համաձայն, Երեւանում բնակարանների միջին մակերեսներն, ըստ վարչական շրջանների, կտրուկ տարբերվում է: Նվազագույն բնակմակերեսը Ավանում է (50 քմ-ից պակաս), առավելագույնը՝ էլիտար կենտրոնիում (ավելի քան 74 քմ): Սկզբում նշենք, որ 2005-2013 թվականների ընթացքում բնակարանների քանակը (առանց չմասնավորեցված հանրակացարանների) ավելացել է 18,7 հազարով: Երեւանյան բնակարանների քանակի տեղաշարժերը քննարկելիս պետք է հաշվի առնել մեկ փաստ. «հին» բազմաբնակարան շենքերի մի մասը քանդվել է (դասական օրինակը Հյուսիսային պողոտան է) եւ դրանց տեղում նոր ժամանակակից շենքեր են կառուցվել: Այսինքն հաշվի է առնվում քանդված եւ կրկին կառուցված բնակարանների միջեւ սալդոն: Բացի այդ, ճշգրտումներ են եղել բնակարանային ֆոնդի բաշխման մեջ՝ ըստ վարչական շրջանների: Իր ազդեցությունն է ունեցել նաեւ մի շարք պետական շինությունների մասնավորեցումը, օրինակ, հանրակացարանների: Դրա արդյունքում մասնավորեցված բնակարանների քանակը նվազել է, սակայն միջին մակերեսի ցուցանիշը նվազել է: Դրանով է բացատրվում բնակարանների համեմատաբար ոչ մեծ միջին մակերեսը, ասենք, հիշատակվող Ավանի շրջանում: Բնակարանների միջին մակերեսի ցուցանիշի վրա ազդում է նաեւ դրանցում սենյակների թիվը: Այդ առումով առաջատարը Դավիթաշենն է, որի բնակարանային ֆոնդում 3-սենյականոց բնակարանների քանակով ռեկորդակիրն է: Միջին գին հասկացությունը եւս հարաբերական է: Ասենք, մայրաքաղաքի կենտրոնում էլիտար շենքում ստանդարտ բնակարանի (74 քմ-ից մի փոքր ավելի) հաշվարկային արժեքը կազմում է 78 հազար դոլար: Սա միջին մեծություն է, սակայն մեծ նշանակություն ունի շենքի կոնկրետ դիրքը, հարկայնությունը, քարե կամ պանելային լինելը, բնակարանի վիճակը, 24-ժամյա ջրամատակարարման, գազի, տեխնիկայի (ասենք գազի կաթսա) եւ այլնի առկայությունը: Առաջարկի որոշ գներ միջին ցուցանիշը գերազանցում են մի քանի անգամ: Մեկ օրինակ. Երեւանի փոքր կենտրոնում 70 քմ տարածքով բնակարանը (այսինքն ստանդարտից մի քիչ փոքր) առաջարկվում է 200 հազար դոլարով: Նույնիսկ հաշվի առնելով ռեալ գնելու դեպքում՝ գնի մի փոքր նվազումը, տարբերությունը բավական մեծ է: Այս ամենը հաշվի առնելով` ստանդարտ բնակարանի միջին գինը սահմանելու հաշվարկներն ըստ վարչական շրջանների, հարաբերական բնույթ են կրում եւ կարող են միայն որոշակի աստիճանով ցույց տալ դրանց միջեւ տարբերությունները: Աղբյուրը` news.am: