+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
Կիևում Յանուկովիչի տան նոր սեփականատերը հայ է
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի տունը վերաձևակերպել են նոր սեփականատիրոջ՝ Արթուր Խաչատուրի Ռոստոմյանի անունով, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ հղում անելով «Նաշի գրոշի» կայքին: Այդ մասին են վկայում անշարժ գույքի իրավունքների պետական ռեեստրից ստացված տվյալները: «Առք ու վաճառքի պայմանագիրը կնքվել է 2014 թվականի հոկտեմբերի 2-ին և հաստատված է նոտար Ալյոնա Պետրիցկայայի կողմից: Անցած ձմռանը «Մեժիգորյե»-ում գտնված փաստաթղթերի համաձայն՝ նա որպես նոտար սպասարկել է Մեժիգորյեի խմբի ընկերությունները»,- գրում է պարբերականը: Պետական գրանցման մասին տեղեկությունները բացակայում են, այսինքն՝ սեփականության վրա կալանք չի դրվել: Ինչպես գրում են ուկրաինական ԶԼՄ-ները, տան նոր սեփականատերը կապված է նախկին նախագահի որսորդական շրջապատի հետ: Հիշեցնենք, որ Յանուկովիչը փախել է Ուկրաինայից 2014-ի փետրվարի վերջին երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Աղբյուրը` tert.am: