+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
Լոնդոնը ճանաչվել է լավագույն քաղաքը՝ անշարժ գույքի ոլորտում ներդրումների առումով
Օտարերկրացիների կողմից անշարժ գույքի ոլորտում ներդրումներ անելու համար լավագույն քաղաք է ճանաչվել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը: Այդ մասին ասվում է Association of Foreign Investors in Real Estate (AFIRE) ընկերության զեկույցում։ Նախորդ տարի ցուցակում առաջին տեղը զբաղեցրել էր Նյու Յորքը, այս տարի ամերիկյան քաղաքը հայտնվել է 2-րդ տեղում։ Թե հատկապես ինչի շնորհիվ է Լոնդոնին հաջողվել առաջ անցնել Նյու Յորքից, զեկույցում չի նշվում։ Բացի Լոնդոնից և Նյու Յորքից, լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև Սան Ֆրանցիսկոն, Հյուսթոնը և Լոս Անջելեսը։ Անշարժ գույքի ոլորտում ներդրումների առումով ամենաապահով երկիր է ճանաչվել ԱՄՆ-ն, իսկ երկրորդը՝ Գերմանիան։ 2013թ. Լոնդոնը բազմիցս ճանաչվել է եվրոպական առաջատար՝ անշարժ գույքի ոլորտում ներդրումների առումով։ Միևնույն ժամանակ բնակարանների և գրասենյակների արժեքը Լոնդոնում ամենաբարձրներից է աշխարհում և շարունակում է աճել։ lenta.ru