+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
Իրավիճակն անշարժ գույքի շուկայում
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պետի տեղակալ Աշոտ Մուսայանը, անդրադառնալով կոմիտեի 2013թ.-ի գործունեության հաշվետվությունը, ներկայացնում է, որ 2012թ.-ի համեմատ 2013թ.-ին ընդհանուր միտումով հանրապետությունում անշարժ գույքի գների կտրուկ փոփոխություն չի եղել: Ասուլիսի ժամանակ բանախոսը նշել է, որ 2013թ.-ի ընթացքում կոմիտեն ամբողջությամբ ապահովել է ՀՀ կառավարության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացումը, իսկ հետո հավելեց, որ իրականացված համալիր, արմատական բարեփոխումների հիման վրա կոմիտեի համակարգը 2012թ.-ից հունվարից սկսեց գործել բոլորովին նոր սկզբունքներով ու չափանիշերով՝ միտում ունենալով պարզեցնել համակարգի կողմից իրականացվող գործառույթները: Ըստ Մուսայանի ներկայացրած տվյալների` 2013-ին իրականացվել է մոտ 190 հազար 690 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների կամ սահմանափակումների պետական գրանցում: Նրա խոսքով՝ տարվա ընդհանուր արդյունքները դեռ ամբողջությամբ ամփոփված չեն, դրանք կհրապարակվեն հունվարի 25-ից հետո, սակայն մոտավոր պատկերն արդեն ուրվագծվում է: "Գործարքների քանակի ակտիվությունը նվազել է, նախկին ակտիվությունը չէ, բայց ասել, թե կտրուկ նվազել են գները, այդպիսի բան չի երևում առայժմ»"- տեղեկացրեց Մուսայանը, այնուհետև նշեց, որ անշարժ գույքի շուկայում փոփոխություն չեն մտցրել նաև սիրիահայերը. "Նրանք հիմնականում գույք ձեռք չեն բերում և վարձակալության հիմունքներով են ապրում, և դա փոփոխություն չի առաջացնում": Աղբյուրը` slaq.am