+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
Աֆրիկայում վիլլա են կառուցել, որտեղ կարող ես գտնել ինքդ քեզ
Մեդիտատիվ որոնումների և արդյունավետ մտքերի համար երկու բան է անհրաժեշտ՝ վայրի բնություն և հարմարավետություն: Leobo Private Reserve-ը կառուցել են՝ ղեկավարվելով այդ սկզբունքներով: Այս վիլլան գտնվում է ուղիղ աֆրիկյան ջունգլիների մեջ՝ գեղեցիկ և կանաչով պատված Լիմպոպո շրջանում: Շուրջը 5000 հեկտար վայրի բնություն է, ներսում՝ հսկայական լաունջ-տարածք` մայրամուտներով և արևածագերով հինալու համար, աստղադիտարան` գիշերային երկնքի հետ մոտիկից ծանոթանալու համար: Այնտեղ կան նաև ձկնորսական ցանցեր և կենդանիների ոսկորներ, որոնք հիշեցնում են, որ անգամ` նստելով սեփական համարում, դուք դեռ Աֆրիկայում եք: Աղբյուրը` tert.am: