+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
Աշխարհի ամենաբարձր կառույցը գտնվում է Դուբայում
Աշխարհում երևէ կառուցված ամենաբարձր համալիրը համարվում է Դուբայում գտնվող 160 հարկանի Բուրջ-Խալիֆան, որի բարձրությունը կազմում է 828մ: Այն ի սկզբանե նախագծվել է որպես "փոքր քաղաք` քաղաքի մեջ": Բուրջ-Խալիֆան, որն արդեն հանդիսանում է Դուբայի գործարար կենտրոնի առանցքային մասը, արժե գրեթե $ 1,5 մլրդ: Այս համալիրն իր մեջ ներառում է հյուրանոցներ, բնակարաններ, գրասենյակներ և առևտրի կենտրոններ: Նախագծի համաձայն ներքևի 37 հարկերում տեղակայված են հյուրանոցները, 45-108 հարկերում գտնվում են 700 շքեղ բնակարաններ, իսկ համալիրի մեծ մասը կազմում են գրասենյակային տարածքները: Այս երկնաքերի շինարարությունը սկսվել է դեռևս 2004 թվականից և այն կառուցվել է շաբաթական 1-2 հարկ կառուցելու արագությամբ: Տեղացիներն այն անվանում են նաև "հպարտության աշտարակ":