+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
Տուն ամպերի մեջ՝ ճապոնական ճարտարապետական ստուդիայի կողմից
Kidosaki Architects Studio-ի ճարտարապետները ճապոնական Նագանո քաղաքում հետաքրքիր մի տուն են նախագծել։ Այն տեղակայված է լեռան ստորոտին, որտեղից հիասքանչ տեսարան է բացվում: Առջևի մասում հյուրասենյակն է, որը միացված է ճաշասենյակի և խոհանոցի հետ։ Այստեղից տեսարան է բացվում դեպի տունը շրջապատող բնությունը։ Իսկ մնացած սենյակները նայում են դեպի լեռները, ինչը նույնպես վատ չէ։ Շատ հաճախ պատուհանից նայելով՝ տան բնակիչները տեսնում են միայն ամպեր, և թվում է՝ տունը սավառնում է երկնքում։ Աղբյուրը` tert.am: