Հայ
Рус
Eng
Տեղադրել հայտարարություն
+374 91 588 944
Viber
+374 91 588 944
WhatsApp
+374 91 588 944
Գույքի Գնահատում
Գույքի Ապահովագրություն
Շին. Ծառայություններ
Նորություններ
Մեր մասին
Կապ
Սկիզբ
Նորություններ
Փոքրիկ «սենսացիա» Երեւանի բնակարանների պաշտոնական գներում
Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած բնակարանների հերթական գներն առաջին հայացքից ոչնչով չեն տարբերվում նախորդ տվյալներից: Սակայն դրանք կարելի է «սենսացիոն» համարել, քանի որ երկար ժամանակից ի վեր առաջին անգամ պաշտոնապես գների անկում է գրանցվել: Բանն այն է, որ ի տարբերություն նախորդ տարվա դեկտեմբերի՝ հունվարին 1 քառակուսի մետրի գները նվազել են, 50 կամ 100 դրամով՝ 1 քառ. մետրի համար: Անփոփոխ են միայն երեք թաղամասերի՝ Կենտրոնի, Արաբկիրի եւ Նուբարաշենի բնակարանների գները: Ըստ էության, սա «աննախադեպ» է տեղեկատվության պաշտոնական աղբյուրի համար: Համեմատության համար նշենք. անցյալ տարվա հունվարին, ի տարբերություն նախորդ տարվա դեկտեմբերի, պաշտոնական գները չեն նվազել: Հակառակը, մայրաքաղաքի վարչական 11 շրջաններից 3-ում նույնիսկ աճ է գրանցվել (Քանաքեռ-Զեյթուն, Դավիթաշեն, Նուբարաշեն): Իսկ ի՞նչն է գերատեսչությանը ստիպել շեղվել «գների աճի» հստակ կուրսից: Ամենայն հավանականությամբ, Հայաստանում դոլարի կտրուկ ամրապնդման հետ կապված ավելի վաղ նշված պարադոքսը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին ամսին դրամով արտահայտված բնակարանների գները գրեթե չեն փոխվել: Սակայն դոլարով հաշվարկելու դեպքում ստացվում է, որ բնակարանների գները գրեթե անկում են ապրել: Այսպես, հաշվետու հունվարին Կենտրոն համայնքի բնակարանների գները տարեկան կտրվածքով նվազել են 151 դոլարով՝ 1 քառ. մետրի դիմաց: Իսկ մեզ մոտ անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների մեծ մասը հենց դոլարով է իրականացվում: Աղյուսակներից առաջինում ներկայացված են 2014 թվականի դեկտեմբերին եւ 2015-ի հունվարին մայրաքաղաքի բնակարանների 1 քառակուսի մետրի պաշտոնական միջին գները՝ դրամով: Երկրորդ աղյուսակում 2014-2015 թվականների հունվարի գներն են՝ ինչպես դրամով, այնպես էլ դոլարով: Աղբյուրը` http://news.am/: