+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
Բեյոնսեն և Ջեյ-Զին նոր առանձնատուն են փնտրում Իսթ Հեմփթոնում
Ամերիկյան հանրահայտ երգչուհի Բեյոնսեն և ռեփեր Ջեյ-Զին նոր տուն են փնտրում և վերջերս այցելել են Իսթ Հեմփթոն քաղաքի շքեղ առանձնատներից մեկը: Ինչպես հայտնում է Business Insider-ը՝ The New York Post-ին հղումով, շքեղ անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող ընկերության ցանկում գտնվող առանձնատան սեփականատերը ցանկանում է այն վաճառել 25 մլն դոլարով: 603 քառ. մետր մակերես զբաղեցնող առանձնատունն ունի 4 ննջարան և 2 ակր հողատարածք՝ խնձորի այգով, քարե արահետով, ջեռուցվող լողավազանով և թենիսի դաշտով: Աղբյուրը` tert.am: