+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
Երեւանում բնակարանների շուկայական գների տեղաշարժը տարակուսանք է առաջացնում
Անցյալ տարի մայրաքաղաքի անշարժ գույքի շուկայում բնակարանների առքուվաճառքի մոտ 8.9 հազար գործարք էր գրանցվել եւ 1400-ից պակաս առանձնատների առքուվաճառքի գործարք: Ընդ որում` բնակարանների գործարքների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 6.9 տոկոսով, առանձնատների դեպքում 4.4 տոկոսով նվազել է: Նշենք, որ պարտադիր չէ, որպեսզի պահանջարկը հանգեցնի գնաճի: Իր դերն է խաղում առաջարկի եւ պահանջարկի միջեւ համահարաբերակցությունը: Գաղտնիք չէ, որ մեր մոտ բնակարանների առաջարկը գերազանցում է պահանջարկին, եւ միջնորդական գրասենյակների կարծիքով, տարբերությունը գնալով աճում է: Անշարժ գույքի պետական կադաստրի տվյալներով՝ մայրաքաղաքում բնակարանների շուկայական գները ավելացել են 5.4 տոկոսով, առանձնատներինը՝ 3.9 տոկոսով: Պաշտոնական տարբերակում բնակարանների գների աճը վաղուց մասնագետների շրջանում տարակուսանք է առաջացնում, ինչպես նաեւ շարքային քաղաքացիների: Անցյալ տարվա դեկտեմբերն այս տեսանկյունից բացառություն էր(տես աղուսյակում): Շատերին վաղուց հետաքրքրում է, թե ինչպես են գներն այդքան բարձրանում այն երկրներում, որտեղ զանգվածային աղքատություն է տիրում: Այս պարադոքսն ունի օբյեկտիվ բացատրություն: Արեւմուտքի զարգացած երկներում պահանջարկը ներկայացնում է միջին դասը: Ուստի անշարժ գույքի գները ձեւավորվում են օպտիմալ "միջին" մակարդակում: Նման երկրներում շատ հարուստներն ու շատ աղքատները բնակչության չնչին հատվածն են կազմում, չեն ազդում գնագոյացման վրա, իսկ բացառությունները նվազագույնին են հասցված: Իսկ այն երկրներում, որտեղ հասարակությունը բեւեռված է աղքատների ու հարուստների, գների մեխանիզմն այլ կերպ է գործում: Մեզ մոտ այդ նրբությունն արտահայտվել է բնակարանների գներով, հատկապես մայրաքաղաքում: Մայրաքաղաքում բնակարանների ու առանձնատների շուկայական արժեքի աճը իր գագաթնակետին հասավ 2008թ.-ին: Հարկ է հավելել, որ բնակարանների գների նման աճն էլ ավելի սահմանափակեց բնակչության ստորին հատվածի կողմից դրանք ձեռք բերելու հնարավորությունը: Նմանատիպ իրավիճակ է տիրում Ռուսաստանի մայրաքաղաք մոսկվայում, որտեղ տեղի վերլուծաբանները զարմանքով արձանագրում են հետաքրքիր փաստեր: Բուլղարիայի կուրորտային քաղաքներից երկու սենյականոց բնակարանը(70 քառակուսի մետր մակերեսով, կահույքով եւ տեխնիկայով)՝ ծովից 50 մետր հեռավորության վրա գտնվող, արժե 3,2 մլն ռուսական ռուբլուն համարժեք դրամ: Այս գումարով Մոսկվայի կենտրոնում հնարավոր է ձեռք բերել 12 քառակուսի մետրից ոչ ավել մակերեսով սենյակ: Երեք տարի առաջ "Կենտրոն" թաղամասում բնակարանի 1 քառ. մետրն արժեր 941 եվրոյին համարժեք դրամ: Օրինակ Գերմանիայում (Ստորին Սաքսոնիա) 45 քառ. մետր մակերեսով բնակարանը՝ կահույքը ներառյալ, հնարավոր է գնել 25000 եվրոյի դիմաց: Մեր դեպքում այդ բնակարանի գինը կկազմեր ավելի քան 42,3 հազար եվրո: Աղբյուրը` news.am: