+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
Ջոնի Դեփը կալվածք կգնի Անգլիայում
Հանրահայտ դերասան Ջոնի Դեփը մտադիր է 340 հեկտար հողատարածքով կալվածք գնել Անգլիայում: Ինչպես գրում է Euromag-ը՝ ամերիկացի դերասանն իր համար կալվածք է ընտրել Անգլիայի հարավարևմուտքում գտնվող Սոմերսեթ կոմսության տարածքում, որի արժեքը կկազմի 19-21 մլն դոլար: Հադսփեն ագարակը կառուցվել է XVIII դարում շաքարի, ծխախոտի առևտրից և ստրկավաճառությունից ստացված միջոցներով: Downton Abbey ոճով կառուցված առանձնատունը ներառում է 12 ննջասենյակներ և 8 լոգարաններ: Շաբաթներ առաջ հայտնի էր դարձել, որ 50-ամյա դերասանը նշանադրվել է դերասանուհի Ամբեր Հարդի հետ, ում հետ միասին բնակվում է 2012-ից՝ Վանեսա Պարադիի հետ բաժանումից հետո: Աղբյուրը` tert.am: