+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
ՍԻՐԻԱՅԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԼԱՐՎԱԾՈւԹՅՈւՆԸ ՀԱՆԳԵՑՆԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ ԱՆՇԱՐԺ ԳՈւՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԳՆԵՐԻ ԱՃԻ
Սիրայի եւ Իրանի շուրջ լարվածության աճի հետեւանքով այդ երկրների հայ համայնքի ներկայացուցիչները սկսել են հետաքրքրություն դրսեւորել Հայաստանի նկատմամբ: Հնարավորության դեպքում` ձեռք են բերում անշարժ գույք: «Բոլոր այն օջախներում, որտեղ լարվածություն կա, մարդիկ արագացնում են իրենց գործողությունները Հայաստանի հետ»,- հավաստում են աշժարժ գույքի շուկայի մասնագետները: Նրանց տեղեկացմամբ` ներկայում անշարժ գույքի շուկայի գործարքների 10-15 %-ը իրականացվում է հենց այդ հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: Ընդ որում` մեր հայրենակիցները հիմնականում նախընտրում են Երեւանը: Ըստ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի` ֆորսմաժորային իրավիճակների դեպքում Իրանի բնակիչների համար Հայաստան մեկնելն ավելի հարմար է, քանի որ և մուտք գործելն է հեշտ, և անշարժ գույքի գներն են ցածր (համեմատ Եվրոպայի): Եվրոպական երկրների միգրացիոն քաղաքականության խստացման հետեւանքով չի բացառվում նաև, որ սիրիահայերը հիմնականում նախընտրեն ոչ թե Եվրոպան, այլ Հայաստանը (եթե իհարկե Սիրիայում իրավիճակը կտրուկ ապակայունանա): Գ. Մակարյանի կանխատեսմամբ` առաջիկա ամիսներին Երեւանում անշարժ գույքի գները կնվազեն` կապված ընտրությունների հետ, քանի որ ընտրական գործընթացների ժամանակ երկրում տեղի է ունենում գործարար ակտիվության նվազում: