+374 91 588 944
Viber +374 91 588 944
WhatsApp +374 91 588 944
ԻՆՉՈւ ՓԼՎԵՑ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈւՄ` ԽԱՆՋՅԱՆ 20 ՀԱՍՑԵՈւՄ ԳՏՆՎՈՂ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԸ
Ինչպես է ընթանում շինարարությունը Հայաստանում, արդյոք շինարարական աշխատանքներն իրականացվում են չափանիշներին համապատասխան որակով: Արդյո՞ք Խանջյան 20 հասցեում գտնվող կիսակառույց շենքի փլուզումը շինարարական անփության հետևանք է: Եվ ինչու՞ է փլվել շենքը: Հարցերի պատասխանները slaq.am-ը ստացել է շինարարության տեխզննող Շմավոն Հովհաննիսյանից: -Պարոն Հովհաննիսյան, խնդրեմ ասացեք փլուզվել է շենքը, թե՞ շենքից որևէ հատված: -Շենքը չի փլուզվել, քանդվել է ընդամենը կաղապարը, (оболовка) շինարարության կազմն այնպես է աշխատել, որ խնդիրներ չկար, նույնիսկ կարող էր հարյուր տոննա բեռ հայտնվելուց հետո ոչ մի վնաս չհասցվեր, ոչ մի փլուզում տեղի չունենար: Ընդամենը բետոնային աշխատանքները կատարելու ժամանակ քանդվել է կաղապարը: -Այսինքն` շենքը կառուցվել է շինարարական չափանիշներին համապատասխա՞ն: -Բավականին շատ, 100 տոկոսով: -Իսկ կաղապարն ինչու է քանդվել: -Դրանք երկաթներ են: Ծանրությանը, հավանաբար, չի դիմացել, այլ պատճառներ էլ կարող էին լինել: Դա տեխնիկական խնդիր էր, ոչ թե անփության: